Առաջիկա երկու տարիներին Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի («GRETA») երկրորդ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի իրավաբան - փորձագետ, ԵՊՀ և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Ղազինյանը։ Մարտի 27-ից 31-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվեց «GRETA»-ի 47-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընտրվեց «GRETA»-ի խորհրդի նոր կազմը՝ առաջիկա երկու տարվա համար։ Հելգա Գայերը, ով Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի մարդկանց թրաֆիքինգի, բռնի հանցագործությունների և անհայտ կորածների վարչության տնօրենն է, վերընտրվել է «GRETA»-ի նախագահ: Անտուանետա Վասիլևան՝ Animus Association/La Strada Bulgaria ավագ փորձագետ և Բուլղարիայի Ապահով ինտերնետ կենտրոնի համակարգող, վերընտրվել է «GRETA»-ի առաջին փոխնախագահի պաշտոնում: Իսկ «GRETA»-ի երկրորդ փոխնախագահ է ընտրվել «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի իրավաբան - փորձագետ, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Ղազինյանը։ «GRETA»-ն մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբ է, որը կոնվենցիան վավերացրած երկրներում դրա կատարման գնահատման պատասխանատուն է։ «GRETA»-ն կազմված է կոնվենցիան ստորագրած երկրների 15 անկախ և անկողմնակալ փորձագետներից: Նրանք տարբեր բնագավառների մասնագետներ են (իրավաբաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, հոգեբաններ, բժիշկներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն) և ընտրվում են իրենց մասնագիտական փորձի հիման վրա: «GRETA»-ի անդամների պաշտոնավարման ժամկետը չորս տարի է՝ ևս մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01