«Այսօր իսկապես պատմական օր էր, որովհետև մենք քննարկում էինք ՄԻՊ-ի թեկնածուի ընտրության կոնկրետ հարցեր և քննարկում էինք մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն դրսևորումներով»,- ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածու Անահիտ Մանասյանի ընտրվելուց հետո հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Հանձնաժողովի քվեարկության արդյունքում Էդգար Ղազարյանը ստացավ մեկ՝ Թագուհի Թովմասյանի կողմ ձայնը, իսկ Անահիտ Մանասյանը՝ ՔՊ-ական 4 պատգամավորի ձայները: Թովմասյանը հայտարարեց, որ ինքն ընդիմությունից միայնակ էր պայքարում մոտ 40 ՔՊ-ական պատգամավորի դեմ, որոնք միջանցքում կանգնած «խոռով բղավում էին»: «Միայն ես եմ կռիվ տվել և Էդգար Ղազարյանը՝ շատ անհավասար պայմաններում է տեղի ունեցել այս ընտրությունը, սա էլ պետք է արձանագրենք որպես իրողություն»,-հայտարարեց հանձնաժողովի նախագահը և տարակուսանք հայտնեց, որ միջանցքում նաև անվտանգության աշխատակիցներ էին ներկա: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չհասցրեց մինչև վերջ պարզաբանել՝ ասելով.
«Որովհետև մի քանի օր առաջ մի դաշնակ մեր Վլադիմիր Վարդանյանի …»: Արփի Դավոյանը շարունակեց նրա խոսքը. «Համարյա աչքը հանում էր»: «Պատմական էր այս քննարկումը, որովհետև մենք այստեղ իսկապես խոսքի ազատությունը ոտնահարեցինք բոլոր հնարավոր դրվագներով: Երբ ամբողջ խմբակցությամբ ասում եք մի բան, դեռ չի նշանակում, որ այն ճշմարտություն է, ճշմարտությունն այնտեղ է, որտեղ երկար են փնտրում»,-ասաց Թովմասյանը և հավելեց. «Ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից, որ չեմ կարողացել զսպել պատգամավորին ոչ հարիր վարքով հանդես եկող իշխանական պատգամավորներին և բոլոր հնարավոր վիրավորանքները, որոնք հնչեցին, որովհետև ես ֆիզիկապես չէի կարող որևէ մեկի բերանը փակել: Բարեկրթությունից խոսողները լավ կլինի, որ սեփական օրինակով այն դրսևորեն»:
Աղբյուր` Panorama.am
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55