ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի բացման
Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետությունն անկախության հռչակումից հետո որդեգրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական վերափոխումների քաղաքականություն։ Հատկանշական է, որ այդ գործընթացը սկզբնավորվեց գյուղատնտեսության ոլորտում հողի սեփականաշնորհմամբ, հետագայում ագրոպարենային համալիրի բոլոր ոլորտների մասնավորեցմամբ և շուկայական հարաբերությունների արմատավորմամբ:
Գյուղատնտեսությունը համարվում է տնտեսության առանցքային ոլորտ և դրան պետք է համահունչ լինի իրականացվող պետական քաղաքականությունը: Ներկայիս իրավիճակը պահանջում է սկզբունքորեն նոր մոտեցումներ ցուցաբերել ագրարային ոլորտի զարգացմանը։
Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին գյուղատնտեսությունում ապահովվել է որոշակի դրական տեղաշարժեր, ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ:
Մտահոգող է գյուղատնտեսական հողատեսքերի, հատկապես վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման վիճակը:
Դեռևս դանդաղ են ընթանում տնտեսությունների խոշորացման, կոոպերացման, գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեության խթանման գործընթացները:
Խնդիրներ կան կապված գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման, սերմնաբուծության համակարգի բարելավման, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացման, տոհմային գործի կազմակերպման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, գյուղատնտեսությունում տնտեսավարողներին ծառայությունների մատուցման, բնական աղետի հետևանքների մեղմման հետ և այլն:
Առավել ընդգծված է գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրը:
Վերոհիշյալ խնդիրների լուծմանն է ուղղվելու կառավարության ծրագրով նախանշվող ուղղություններով քաղաքականության իրականացումը:
Հարգելի գործընկերներ,
Ավանդույթ է դարձել ամեն տարի գյուղատնտեսական տարվա ավարտին մեր ժողովրդին ներկայացնել ագրարային ոլորտի աշխատանքի արդյունքները` ցուցահանդեսի միջոցով մատուցելով այն, ինչը հայ գյուղացիների ջանքերի և աշխատանքի շնորհիվ պարգևել է հայրենի գյուղը և հողը:
Գյուղատնտեսության աշխատողի օրվա միջոցառումների շրջանակում, այսօր մեկնարկում է «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:
Այս միջոցառումը գյուղի աշխատավորի, ագրովերամշակող արդյունաբերության ոլորտում ներգրավված աշխատակիցների շնորհակալ աշխատանքի, պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքն է:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին ու հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքների տեսականին:
Գյուղատնտեսության զարգացման գործում, կարևորվում է արտադրություն-շուկա-վերամշակում-արտահանում փոխկապակցված և համահունչ շղթայի արդյունավետության ապահովումը, որտեղ առավել կարևորվում է վերամշակող ոլորտի զարգացումը, վերազինումն ու կարողությունների հզորացումը, որպես գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևոր գործոն:
Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման և տնտեսական աճի ապահովման նպատակով` հանրապետության կառավարությունն ագրոպարենային ոլորտում շարունակում է վարել արտահանման ներուժի բացահայտմանն ու ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականություն: Վերջինիս համար կարևորվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը:
Համոզված եմ, որ այս ցուցահանդեսը խթան կհանդիսանա պետություն-մասնավոր հատված հետագա համագործակցության ընդլայնման և հանրապետության ագրոպա-րենային ոլորտի զարգացման համար:
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին և կազմակերպիչներին` մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
«Արմպրոդէքսպո-2016» մասնագիտացված ցուցահանդեսը հայտարարում եմ բացված:
Շնորհակալություն
13:11
12:53
12:35
12:16
11:38
11:19
11:02
10:41
10:23
10:09
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35