Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Մարիա Կ.-ն է: Մինչ բժիշկները երեխային անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գեղամ Հ․-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Մարիա Կ.-ին: Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վրաերթի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Աղբյուրի հաղորդմամբ՝ Գեղամ Հ.-ն աշխատում է Գեղաքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01