«Պետք է դադարեցնել այս պրակտիկան, երբ պետական ձեռնարկությունները դառնում են մեր պատկերացրած ավանդական բարեգործության օբյեկտ, ասենք՝ 4 հատ աթոռ, հեռուստացույց, չգիտեմ ինչ, թեկույզ՝ 22 հատ աթոռ»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ ՀՀ-ն ի իճակի է աթոռ, հեռուստացույց և այլ բաներ գնել: Ընդունելով, որ կան ընկերություններ, որոնք ցանկանում են բարեգործություն անեն՝ Փաշինյանը հայտնեց, որ բարեգործությունները պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարության ծրագրերում՝ օրինակ բերելով, թե բարեգործները, ցանկության դեպքում, կարող են կրթահամալիրների ողջ գույքն ապահովել:
«Մարզային շրջագայությունների ընթացքում, մեկ էլ մտնում ես մի դպրոց, կամ սոցիալական օբյեկտ, տեսնում ես պատից ռոկոկո ոճի Լեոնարդո դա Վինչիի նկարը, ընդ որում՝ միջավայրն էլ կիսաավերակ է: Ասում ես՝ էս ինչ է, պատասխանում են՝ բարեգործություն է, նվեր են տվել, վերցրել ենք: Էդ նվերի վրա էլ երևի 60 ժամ ֆիլմ են նկարել, մի 25 հատ՝ հեռուստատեսային ռեպորտաժ, 85 հատ պլակատ, թե ինչպիսի մեծ բարեգործություն տեղի ունեցավ»,-տեղեկացրեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը Նա հայտարարեց, որ պետք է դադարեցնել նման երևութները: «Ես ասել եմ՝ պետական ֆինանսավորմամբ որևէ հիմնարկությունում արգելում եմ որևէ բարեգործություն, էդ բրինձ-լոբի տրամաբանությունը դադարեցնել ընդհանրապես»,-հայտարարեց Փաշինյանը և նշեց, որ բարեգործություն անել ցանկացողները պետք է դիմեն կառավարությանը և մասնակցեն ռազմավարական ծրագրերի իրականացմանը:
Աղբյուր` Panorama.am
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44