ՀՅԴ ԳՄ-ի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Անցնող օրերին Հայաստանի քաղաքական և մեդիա դաշտում տարաբնույթ քննարկումներ էին ընթանում Ալեն Սիմոնյանի վարքագծի շուրջ։ Չանրադառնալով մանրամասնություններին, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ Փաշինյանի գլխավորութամբ ՀՀ իշխանության հասած ՔՊ-ականները զերծ են պետական որևէ հասկացությունից՝ Ա.Սիմոնյանի արտահայտություններից առանձնացնում ենք հետևյալը․ վերջինս թե՛ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե՛ ավելի ուշ ներողություն խնդրող գրառումով հստակորեն փորձում էր տարանջատել Հայաստանի քաղաքացուն և սփյուռքահային: Նրան դավաճան անվանած հայ մարդու մասին խոսելիս՝ հայտարարում․ «…որևէ մեկը քաղաքացու… քաղաքացի էլ չի…», կամ ներողություն էր խնդրում ՀՀ «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ» (մեծատառ շեշտադրումը Ա.Սիմոնյանի ֆբ գրառումից): Հայ ժողովուրդը սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հայաստանցիների և ղարաբաղցիների բաժանելուց հետո, ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի: Սակայն ի գիտություն ալեն սիմոնյան կոչեցյալ մարդուկի` հաստատում ենք (մեծատառ շեշտադրումները մեր կողմից). - Հայաստանը եղե՛լ է, է՛ և շարունակելո՛ւ է մնալ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ հայրենիքը, - ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ պարտավո՛ր է տեր կանգնել ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդեպ իր պարտավորություններին, - Հայաստանի պետությունը պարտավոր է թե՛ կազմակերպել, թե՛ ծառայել, թե՛ հաշվի նստել ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ կարծիքի հետ, - Բացահայտ, թե թաքուն, ՔՊ-ականներն ՈՒԶԵՆ, ԹԵ ՉՈՒԶԵՆ՝ հայենադարձությունը շարունակվելու է, և հայ մարդը Հայաստանում ապրելո՛ւ է ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, իսկ Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ դարձած մեր ժողովրդի համար հայրենիքին տիրություն անելու գաղափարը շա՛տ ավելի վեհ է, քան Սահմանադրությամբ տրված այս կամ այն իրավունքը: Իշխանություններն ու պաշտոններն անցողիկ են: Հայրենիքն ու ազգը մնայուն են, գուցեև վիրավոր»։
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16