Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մեկնաբանել է Ադրբեջանի Հանրապետության կառավարության հապճեպ, էմոցիոնալ եւ ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները Բաքվում իրանցի ուսուցիչների եւ դիվանագետների նկատմամբ: «Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող»,-ասել է նա, փոխանցում է IRNA-ն։ «Այն դեպքում, երբ ճգնաժամ ու քաոս է տարածվել օկուպացված պաղեստինյան տարածքներում, իսկ սիոնիստական ռեժիմը գտնվում է ամենաանկայուն ներքին պայմաններում, եւ այն դեպքում, երբ նշված ռեժիմը ձգտում է բազմաշերտ ճգնաժամներ նախագծել օկուպացված տարածքների վրա՝ հարձակվելով ծոմ պահող մահմեդականների վրա եւ պղծելով Ալ-Աքսա մզկիթը, Իրանի Իսլամական Հանրապետությունը իսլամական աշխարհի միասնության վրա կենտրոնանալը եւ միեւնույն ժամանակ Իսրայելի հանցավոր եւ օկուպացիոն ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը հակազդելը համարում է անհրաժեշտություն եւ կրոնական պարտք»,-նշել է իրանցի դիվանագետը: Նշենք, որ ապրիլի 6-ին Ադրբեջանը Իրանի 4 դիվանագետի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47