Ապրիլի 6-ին՝ ժամը 18.30-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «հիպերտոնիկ կրիզ, կոմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ տեղափոխված 84-ամյա Նինա Տիտանյանը հիվանդանոցում հանկարծամահ է եղել: հայտնում են Ոստիկանությունից։ Ապրիլի 7-ին դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Օձուն բնակավայրի 84-ամյա բնակչուհու մահվան պատճառահետևանքային հանգամանք եղել են գլխի փակ տրավման և կողերի բազմաթիվ կոտրվածքները, որոնք մինչ հետազոտելն ակնհայտորեն չեն երևացել: Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օձուն գյուղի 34 տարեկան և 30 տարեկան երկու տղամարդիկ ապրիլի 6-ին, ժամը 17.20-ին, գյուղի մշակույթի տան հարակից փողոցում «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայի ինքնաշեն կցորդիչով անզգուշությամբ հարվածել են փողոցով անցնող 84-ամյա կնոջը, ինչից հետո նրան անգիտակից վիճակում տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ Տղամարդիկ նշված հանգամանքը գաղտնի են պահել: Օձունցի 34-ամյա և 30-ամյա տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42