ARM | RUS |

Մեր թշնամիները, խաչի վրա գամելով Արցախը, չարախնդում են, թե կարողացան սպանել ճշմարտությունը. Արցախի թեմի առաջնորդ

08.04.23 | 21:11

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով: Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Ուր՞ է, մահ, քո հաղթությունը, ու՞ր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15:55) Սիրելի հավատավոր զավակներ, Պողոս Առաքյալի այս հռետորական հարցադրումն է հնչում մեր ականջներին, երբ դեմառդեմ կանգնում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական Հարության իրողության առջև: Աշխարհը վախի մեջ պահող մահվան սարսափը այլևս պարտված է Քրիստոսին հավատացողների համար: Քրիստոսի Հարությունը մեր հավատքի սիրտն է, իսկ Քրիստոնեությունը՝ կյանքի կրոնը, որովհետև «Աստված մեռելների Աստվածը չէ, այլ` ողջերի» (Ղուկ. 20:37): Բոլոր ավետարանիչները հստակ կերպով նկարագրում են, թե ինչպես Հիսուսը ամբողջական կերպով կրեց մարդկային տառապանքն ու ցավը, և Նրա հոգին մահու չափ տրտմած էր: Ինչպես մեր Տիրոջ՝ մարդկային ցավի ամենախորքերը մտնելու լիակատար հանձնառությունը պարտության մատնեց սատանային և ավերեց դժոխքը, նույն կերպ էլ Հարության անպարտելի ճշմարտությունը պարտության մատնեց առաքյալների ներքին վախն ու հանձնապաստան վիճակը։ Նրանք, որ նախապես փախել էին իրենց Վարդապետի չարչարանքների ժամանակ, Հարությունից հետո դարձան Նրա քաջարի վկաները ամբողջ աշխարհում, և անգամ մահվան սարսափը ի զորու չեղավ լռեցնելու Նրանց ձայնը, որովհետև նրանք ճանաչել էին Ճշմարտությունը և ճաշակել էին իրական կյանքի քաղցրությունը. որովհետև նրանք տեսել էին Հարություն առած Փրկչին: Հարությունը վավերացրեց Քրիստոսի խոսքերի և գործերի ճշմարիտ լինելը: Մենք հեքիաթների, առասպելների չենք հետևում, և մեր մեղքերի թողությունն ու ներումը հիմնված են թափուր գերեզմանի վրա: Քրիստոսի Հարությունը մեր ապագա հարության երաշխիքն է. «Ես ապրում եմ, դուք նույնպես պիտի ապրեք» (Հովհ.14:19)։ Երբ «Ավագ Շաբաթվա» ընթացքին մենք մասնակցում ենք եկեղեցական արարողություններին, դարերի հեռավորությունից խորհրդավոր կերպով հայտնվում ենք Հիսուսի կողքին և նրա հետ քայլում դեպի Գողգոթա: Այս ամենի վերապրումը ավելի է մտերմացնում մեզ մեր Փրկչի հետ և օգնում հասկանալ Աստծո անսահման սերը, և թե ինչպես են աստվածային նախախնամությամբ չարչարանքները պսակվում հաղթական Հարությամբ: Խաչից Հարություն գնացող ճանապարհին մեզ համար մարմին են առնում քրիստոնեության հիմնարար սկզբունքները` մեր ես-ն ուրանալը, ներելն ու ներվելը, սիրելով ուրիշներին երջանկացնելը, մեր կյանքը նպատակային ապրելը, հանուն ճշմարտության զոհաբերվելը և այս ամենով մեր փրկությունն ամբողջացնելը: Այսպիսին էր Քրիստոսի մարդեղության և երկրավոր կյանքի ամբողջ ընթացքը, և դա որպես շնորհ փոխանցվեց առաքյալներին, սրբերին՝ հասնելով մինչև մեզ, և եթե մենք տեր ենք կանգնում այդ շնորհին, ապա մենք դադարում ենք ամբոխ լինելուց և դառնում ենք սուրբ ազգ և ժողովուրդ: Մեր քրիստոնեական կեցվածքից, միախորհուրդ կերպարից և իրար որպես Քրիստոսով քույրեր ու եղբայրներ ընկալելուց է կախված մեր վաղվա գալիքը: Այսօր մեզ են նայում բազում աչքեր, քննության են առնում մեր միասնականությունը և հետևություններ են անում, թե արդյո՞ք այս ժողովուրդն ի զորու է միաբանված պայքարելու, արդյո՞ք դիմադրելու կամք, ցանկություն ու խոհեմություն ունի, թե՞ ոչ: Այսօր մեր Հայրենիքը անցնում է փորձությունների չընդհատվող մի ճանապարհով, իսկ մենք տոնախմբում ենք Հարության հրաշափառ տոնը. այս երկու իրարամերժ տրամադրություններ արթնացնող իրողությունները իրականում գալիս են լրացնելու միմյանց: Արդարության համար պայքարի ճանապարհին միշտ չէ, որ մեզ հաղթանակի և փառքի դափնիներն են սպասում, հաճախ փշե պսակն է բաժին հասնում մեզ, բայց երբ մենք մեր պայքարը մղում ենք հանուն Ճշմարտության, հանուն Աստծո կամքի, և ոչ մեր ես-ի, այն ժամանակ Հարությունն է լինում մեր ջանքերի արդյունքը: Դժբախտություններն ու տանջանքները մղում են մեզ ճանաչելու մեր թերություններն ու մոլորությունները: Արդյունքում բացահայտում ենք երկրայինի անցողիկ և ունայն լինելը` ձգտելով դեպի հավիտենական և մնայուն բարիքներ: Քրիստոս իր օրինակով մեզ սովորեցնում է, որ մարդու երջանիկ լինելու ամենամեծ գաղտնիքը թաքնված է ամբողջ էությամբ Աստծո կամքը կատարելու մեջ: Աստծուն ոչինչ այնքան չի անարգում և վշտացնում, որքան մարդու անհավատությունը: Քրիստոսի կատարած փրկագործության ամբողջ նպատակը այն էր, որ մարդը սկսի սիրել և վստահել Աստծուն: Աստված մշտապես փորձում է մարդկանց մեջ հավատը արթուն պահել իր խոստումների և շնորհի միջոցով: Շնորհը արթնացնելու և հավատն ամրապնդելու գլխավոր ուղին Ուխտն է: Դժվար իրավիճակներում Ուխտը պետք է դառնա հոգևոր այն խարիսխը և երաշխիքը, որ Աստծուց խոստացվածը անպայման կկատարվի: Մենք, որպես ազգ և ժողովուրդ, անմասն չենք Աստծո հետ կնքված ուխտերից և մեզ համար էլ գոյություն ունի այդպիսի 3 կարևոր ուխտ: Առաջին ուխտը ընտանիքի ուխտն է․ երբ Աստված արդար Նոյին իր ընտանիքով փրկեց համաշխարհային ջրհեղեղից և բնակեցնելով Արարատի լանջին՝ նրանով նոր սկիզբ տվեց մարդկությանը: Երկրորդը Հայկ Նահապետի հետ կնքված ուխտն է․ Աստված զորացրեց նրա բազուկը, միտքն ու հոգին, և Հայկը մինչև քրիստոնեություն լինելով քրիստոնեական գաղափարների կրող՝ ընդդիմացավ չար Բելի հակաաստվածային ծրագրին և հավատարիմ մնալով մեկ Աստծո պաշտամունքին` հիմքը դրեց մեր առաջին հայկական թագավորությանը: Երրորդ ուխտը Աստված մեզ հետ կնքեց Իր Էջքով, որով լուսավորեց Հայաստան աշխարհը և հիմնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այդ ուխտով հայ ազգը կապված է Լուսավորչի Աջին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ընտանիք, Պետություն, Եկեղեցի, ահա այս երեք հարթության վրա Աստված ուխտ է կնքել մեր ազգի հետ, և եթե մենք հավատարիմ մնանք այս երեք կարևոր սրբություններին, ապա մեր ընթացքը կլինի դեպի հավիտենություն գնացող ընթացք, իսկ մեր տառապանքները կպսակվեն Հարության հաղթանակով: Այսօր ավանդույթի համաձայն ի լուր բոլորի հայտարարելով Քրիստոսի Հրաշափառ Հարության մասին, էական ոչինչ էլ չենք փոխի, եթե այն ինչ մի անգամ պատահել է, մեզ համար չդառնա կենդանի իրողություն։ Մեր հավատքի և հայրենիքի համար դժվարություններ կրելու և պայքարելու կամք է պետք, որպեսզի դրանից հետո Հարություն առնենք, որովհետև փառքի ճանապարհը անցնում է Խաչի ճանապարհով։ Այսօր էլ մեր թշնամիները, չարի ձեռքին գործիք դարձած, խաչի վրա գամելով մեր ազգի ձեռքերն ու ոտքերը՝ Արցախ աշխարհը, չարախնդում են, թե կարողացան սպանել ճշմարտությունը։ Բայց ինչպես չարի ծրագրերի մեջ չկար Հարության հրաշալի իրողությունը, նույնպես և մեր թշնամին չի տեսնում մեր ազգի ապրելու և հարություն առնելու ներուժը: Ուստի սիրելիներ, Հարության այս ուրախարար տոնին լցվենք իրար հանդեպ սիրով և հոգատարությամբ, դժվարությունները միասնաբար և համբերությամբ հաղթահարելու տոկունությամբ, հավատարիմ մնանք Աստծո հետ կնքած մեր ուխտին և մեր հզոր հավատքով Հարություն պարգևենք մեր հայրենիքին: Քրիստոս Հարյավ ի մեռելոց, Ձեզ և մեզ մեծ ավետիս…


Բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ. Վեհափառ

Բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ...

13:42

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ....

13:09

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին և արժանացրել դրամական խոշոր պարգևի

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին և արժանացրել դրամական խոշոր...

12:49

Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի դի

Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի...

12:34

Արգելափակումից դուրս է բերվել 47 տրանսպորտային միջոց, 92 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն

Արգելափակումից դուրս է բերվել 47 տրանսպորտային միջոց, 92 քաղաքացու ցուցաբերվել է...

10:48

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների...

10:27

Ենթակայանում հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ու մայրաքաղաքի մի շարք փողոցներ

Ենթակայանում հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ու մայրաքաղաքի մի շարք...

10:03

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում է

14:48

Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

14:28

Այսօր պետությունը գողացված է ժողովորդից. Աշոտյան

Այսօր պետությունը գողացված է ժողովորդից. Աշոտյան

14:04

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են...

13:35

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

13:03

Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորների մեջ երեխաներ կան

Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան․...

11:33

Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է

Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն...

11:04

23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները

23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ...

10:17

Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է. Տ. Ռուբեն վարդապետ

Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է. Տ....

10:00

Մարդիկ Բաքվի բանտում պաշտպանում են, իսկ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը տրորում է պետական շահը

Մարդիկ Բաքվի բանտում պաշտպանում են, իսկ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը տրորում է պետական...

00:00

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

16:46

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ (տեսանյութ)

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ...

16:26

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

16:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55