Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը ցույց են տալիս, թե որքան խորն է ԱՄՆ-ին հաջողվել ներթափանցել ռուսական անվտանգության և հետախուզական ծառայություններ, գրում է New York Times-ը, որը վերլուծել է ցանց արտահոսած նյութեր
Դրանցից բխում է, որ ԱՄՆ-ն տեղեկատվություն է ստանում ռուսական գրեթե բոլոր հետախուզական ծառայություններից։ Օրինակ՝ «Հույժ գաղտնի» գրառմամբ փաստաթղթերից մեկում քննարկվում են Ռուսաստանի գլխավոր շտաբի պլանները՝ հակազդելու տանկերին, որոնք ՆԱՏՕ-ի երկրները մատակարարել են Ուկրաինային։
Նյութերից հետևում է նաև, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները իրական ժամանակում նախազգուշացրել են ուկրաինական իշխանություններին ռուսական հարվածների ժամկետի և նույնիսկ այդ հարձակումների կոնկրետ թիրախների մասին և այդպիսով Ուկրաինային պաշտպանական միջոցներ ձեռնարկելու հնարավորություն են տվել։
Հետախուզական զեկույցները նաև ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները հետեւում է Ուկրաինայի բարձրագույն ռազմական և քաղաքական ղեկավարությանը: Սա արտացոլում է Ուկրաինայի ռազմավարության հստակ պատկերացում կազմելու Վաշինգտոնի փորձերը:
«Այս նյութերը հաստատում են հետախուզության պաշտոնյաների երկար ժամանակ հնչեցրած այն միտքը, որ ԱՄՆ-ն ավելի հստակ պատկերացում ունի ռուսական ռազմական գործողությունների, քան ուկրաինական պլանների մասին»,- գրում է NYT-ը։
Արտահոսքը կարող է իրական վնաս հասցնել Ուկրաինայի ռազմական ջանքերին, եթե դա օգնի Մոսկվային փակել տեղեկատվության աղբյուրները: Դա արդեն իսկ բարդացրել է հարաբերությունները դաշնակից երկրների հետ և կասկածներ է առաջացրել Ամերիկայի՝ գաղտնիքները պահելու ունակության վերաբերյալ, նշում է թերթը։
Թեև դաշնակից երկրների պաշտոնյաները հազիվ թե զարմանան հետեւելու մասին հաղորդագրություններից, նման նյութերի հրապարակումը միշտ խոչընդոտում է հարաբերությունները հիմնական գործընկերների հետ, ինչպիսին է Հարավային Կորեան, որի օգնությունն անհրաժեշտ է Ուկրաինային զենք մատակարարելու համար, գրում է BBC-ն:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01