ARM | RUS |

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

10.04.23 | 18:13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին նախ ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված պետական օժանդակության ծրագրերը: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է 49,5 հա ինտենսիվ այգի (7 հա խաղողի և 42,5 հա ինտենսիվ պտղատու այգի), պետական օժանդակության ծրագրի շրջանակում մարզում աշնանացան ցորենի ցանքատարածությունը կազմել է 339,1 հա, լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 18 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, տրամադրվել է 330 միավոր վարկ (1 մլրդ 1 մլն դրամ): Նույն լիզինգային ծրագրի շրջանակում մարզում ձեռք են բերվել ագրոպարենային սարքավորումներ, ինչի նպատակով ծախսվել է 201 մլն, 200 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա ընթացքում Վայոց ձորում կնքվել է 54 մթերման պայմանագիր, ինչպես նաև ապահովագրական 42 պայմանագիր, որից փոխհատուցվել է 16-ը: 2022 թվականի ընթացքում մարզում ձեռք է բերվել 63 գլուխ տոհմային եղջերավոր կենդանի, կառուցվել է 3 «խելացի» անասնաշենք, ինչի համար ներդրվել է 40 մլն 500 հազար դրամ: Արդեն իսկ մարզում առկա է 6 «խելացի» անասնագոմ, ընթացիկ տարում նախատեսվում է հիմնել ևս 5-ը: Մարզում առկա է 15 հազար 900 հեկտար վարելահող, որից մշակվում է 60 տոկոսը: Աշխատանքներ են տարվում մշակվող ցանքատարածքների ծավալը տարեցտարի ընդլայնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանին նաև զեկուցվել է մարզում իրականացված ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի մասին: Այնուհետև վարչապետին զեկուցվել է 2018-2022թթ. մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ մարզի համայնքներում 2018-2022թթ. իրականացվել է 105 սուբվենցիոն ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 4 մլրդ 863 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է 2 մլրդ 807 մլն դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 2 մլրդ 23 մլն դրամ: 2022թ. համար ներկայացվել է սուբվենցիոն ծրագրերի 34 հայտ, որից հաստատվել է 27 ծրագիր: Ընդհանուր գումարը կազմում է 3 մլրդ 825,7 մլն դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 2 մլրդ 139,7 մլն դրամ (55,9 %), իսկ համայնքի մասը՝ 1 մլրդ 685,9 մլն դրամ (44,1 %): 2023թ. համար ներկայացվել է 29 հայտ, որից դեռևս հաստատվել է 4 ծրագիր, ընդհանուր գումարը կազմում է 266 մլն դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 163, իսկ համայնքի մասը՝ 103 մլն դրամ: Զեկուցվել է 2022թ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին՝ ըստ ոլորտների: Ըստ այդմ՝ իրականացվել է 4958քմ բակերի բարեկարգում, 18 մետր կամրջակի կառուցում, 6000 մետր մայթերի սալարկում, 2170 քմ հուշահամալիրի կառուցում, 600 քմ հողատարածքի գնում՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով, 63 քմ մանկապարտեզի վերանորոգում, 5235մ ասֆալտապատում, 370 քմ հասարակական շենքերի վերանորոգում, 31,1կմ լուսավորության անցկացում, 9804մ ջրամատակարարման/ջրահեռացման աշխատանքներ, 11847մ ոռոգման համակարգի կառուցում: Տեղեկացվել է, որ 2018 թվականից մինչ օրս Վայոց ձորի մարզում հիմնանորոգվել կամ կառուցվել է ընդհանուր 165 կմ ճանապարհ: Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է կադրային ապահովման, վերապատրաստման և ատեստավորման ընթացքի մասին: Մշակութային և սպորտային միջոցառումների շարքում անդրադարձ է կատարվել «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարին, «Մենք քեզ հետ ենք Հայոց բանակ» խորագրով համերգին, «Ֆրանսիայի օրեր Վայոց ձորում» շրջանակում տեղի ունեցած միջոցառումներին, «Քույր դպրոցներ» ծրագրին, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին, մասսայական սպորտին առնչվող ծառայությունների իրականացմանը և այլ միջոցառումների: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով ներկայացվել է, որ 17 մանկապարտեզից շուրջ տարին գործում է 13-ը, ջեռուցման խնդիր ունեն 4-ը, հիմնանորոգված են 7-ը, մասնակի վերանորոգման և կահավորման կարիք ունեն 9-ը, հիմնանորոգման կարիք ունի 1-ը: Արենի համայնքում կառուցվում է 1 մանկապարտեզ, 2023թ. նախատեսվում է կառուցել երկու մանկապարտեզ Եղեգիս և Արենի համայնքներում: ՏՄԱԿ-ի կողմից վերապատրաստվել է 49 մանկավարժ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություններից: Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում առկա վիճակն ու հաշվետու տարում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բժշկական կենտրոնների, ԱԱՊԿ ՊՈԱԿ ֆիզիկական վիճակը, խնայողությունների հաշվին իրականացված ծրագրերը և առողջապահական միջոցառումները: Նշվել է, որ միջոցառումների շրջանակում իրականացվել է 245 վիրահատություն Վահագն Ագլամիշյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնում, իրականացվել է մարզի դպրոցականների տեսողության սկրինինգ՝ 2100 շահառուի համար: Առողջապահական համակարգում ներդրումների մասով ներկայացվել է, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Եղեգնաձորի ԲԿ Համակարգչային շերտագրման (ՀՇ) բաժանմունքում, ձեռք է բերվել ՀՇ սարք: ԿԽՄԿ հովանավորությամբ հիմնվել է անհետաձգելի բուժօգնության 3 կայան Վայքի ԲՄ-ում, Ջերմուկի ԱԿ-ում և Խաչիկի ԲՄԿ-ում, ձեռք է բերվել շտապ բուժօգնության երկու մեքենա: Զեկուցվել են վարչատարածքային բարեփոխումների, զբոսաշրջության, քաղաքաշինության, տրանսպորտային և ճանապարհաշինության ուղղությամբ կատարված աշխատանքները, մանրամասներ են ներկայացվել Վայոց ձորի մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման և կառուցվածքի վերականգնման մասին: Ներկայացնելով 2021-2022թթ. Վայոց ձորի մարզի տնտեսական զարգացման ցուցանիշները, պատասխանատուները տեղեկացրել են, որ արդյունաբերության ոլորտում 2021 թ. համեմատ 2022-ին գրանցվել է 10,3 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 9,1 տոկոս աճ, շինարարության ոլորտում՝ 36,3 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում՝ 35,1 տոկոս աճ, առևտրի ոլորտում եղել է 1,1 տոկոս նվազում: Հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների սեփական եկամուտները նախատեսված են եղել 1 մլրդ 191 մլն դրամ, սակայն հավաքագրվել է 1 մլրդ 101 մլն դրամ սեփական եկամուտ: Կատարողականը կազմել է 92 տոկոսից ավելի: Նշվել է, որ զբոսաշրջության ոլորտն ունի սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն և այս բնագավառը մարզի գերակա ուղղություններից մեկն է: Նախորդ տարվա ընթացքում մարզ է այցելել 175 հազար զբոսաշրջիկ, որը 2021 թվականի համեմատ ավելի է 17 հազարով: Վարչապետին նաև զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի, Չիվա, Եղեգիս, Գոմք բնակավայրի նոր մոդուլային դպրոցների շինարարական աշխատանքները, Գետափի միջնակարգ դպրոցը նախագծման փուլում է, Եղեգնաձորի հիվանադանոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մասնակի կարգավորվել են 9 դպրոցների առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, նորոգվել է Գլաձոր համայնքի ոռոգման ընդհանուր ջրագիծը: Տեղեկացվել է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորում է անցել դեռևս 16 մանկավարժ, որոնց ամսական աշխատավարձը կրկնապատկվել է` դառնալով 250-300 հազար դրամ: Հաշվետվության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասով իրականացված աշխատանքներին: Վարչապետն ընդգծել է մարզպետարանների կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ինտենսիվության հարցում գործադիրին պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը` ծրագրերը շարունակաբար լավարկելու նպատակով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խրախուսել ինտենսիվ գյուղատնտեսական ծրագրերը բնակչության շրջանում, որոնք էապես բարձրացնում են արդյունավետությունը: Միաժամանակ, ընդգծվել է մարզում առկա մշակվող հողատարածքների ծավալների, ինտենսիվ այգիների ծրագրերի ընդլայնման, սպանդանոցների գործունեության խթանման, համայնքների սեփական եկամուտների շարունակական ավելացման, տարբեր համայնքներում սուբվենցիոն և այլ ծրագրերի միջոցով ճանապարհաշինական ծրագրերի ընդլայնման կարևորությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև աշխատանքներ տանել ուսուցիչների շրջանում` ատեստավորվող մանկավարժների թիվն առաջիկայում ավելացնելու նպատակով: Վարչապետը նշել է, որ իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում մանկավարժները կարող են գործունեությունը շարունակել անկախ տարիքից, այսինքն` մասնագիտական հմտությունների բերումով: Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նաև ճանապարհների զարգացման ռազմավարություն ունենալու, ճանապարհամերձ հատվածներում ապօրինի շինությունների դեմ պայքարի, ճանապարհների տեխնիկակական շերտի ապահովման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև Վայոց ձորում ժամանակակից մարզական համալիրի կառուցման հնարավորությանը, զբոսաշրջության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարներին և այլ ընթացիկ հարցերի:


Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ԱԳՆ

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները....

14:25

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր...

14:07

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ...

13:45

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են գրանցել

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են...

13:26

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի...

13:07

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

12:48

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի...

12:21

Իրանը փակել է իր օդային տարածքը

Իրանը փակել է իր օդային տարածքը

12:04

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության...

22:15

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն...

22:01

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

21:45

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների հարցը

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան...

21:21

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

21:04

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի ունեցել

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի...

20:34

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ...

20:15

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

19:45

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ...

19:29

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Համլետ Մանուկյանը

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում...

19:03

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

09:48

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի...

09:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44