Ժնևի Ազգերի պալատում ապրիլի 4-5-ը տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի երրորդ հիմնասյան՝ Արդարադատության մատչելիության հարցերով աշխատանքային խմբի 15-րդ հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման հիմնական առանցքը փորձի փոխանակումն էր կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահմանությանն առնչվող գործերով արդարադատության մատչելիության ապահովման շուրջ: Աշխատանքային խումբը քննարկել է այս ոլորտներում առկա միտումները, լավագույն փորձը, խոչընդոտները, մարտահրավերներն ու նորարարական լուծումները: Շարունակվել են նաև նախորդ նստաշրջանի գլխավոր թեմայի՝ էներգետիկայի հետ կապված գործերով արդարադատության մատչելիության վերաբերյալ քննարկումները: Պատվիրակները քննարկել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերով արդարադատության իրականացման ծախսերի վերացման, ինչպես նաև որոշումների վերանայման խելամիտ ժամկետներին վերաբերող հարցերը: Դիտարկվել են արդարադատության արդյունավետ հասանելիությունը խթանելու այնպիսի գործիքներ, ինչպիսիք են անկախ բնապահպանական փորձաքննության հասանելիությունը, վերանայման ընթացակարգերի հասանելիությունը, համապատասխան տվյալների ու վիճակագրության հավաքագրման և համապատասխան նախադեպային իրավունքի հասանելիության վերաբերյալ տեղեկատվության տարածման միջոցները (էլեկտրոնային արդարադատություն, ժամանակակից թվային տեխնոլոգիաներ, այլ): Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը ներկայացրել է, թե ինչ աշխատանք է տարվում մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ շեշտադրելով, թե դրանք ինչպես են առնչվում, կամ ինչպես կարող են կայուն հիմք ստեղծել հանրության էկոլոգիական իրավունքների պաշտպանությունն առավել դյուրին դարձնելու համար: Նա ներկայացրել է, թե առկա խոչընդոտները վերացնելու համար ինչպես է ապահովվում երկխոսությունը բազմաշահառու խմբի միջև: Աշխատանքային խմբի նիստին մասնակցել են նաև ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը, իսկ հասարակական թևից՝ «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16