ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել լեգենդար շանսոնյեի հոբելյանական միջոցառումների պատշաճ անցկացման կարևորությունը. «Մենք իսկապես շատ կարևորում ենք աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը, և այս նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը»
«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի խոսքով՝ կազմել են առաջարկներ, որոնք ցանկանում են դիտարկել հարյուրամյակի պետական ծրագրով նախատեսված միջոցառումների ծրագրում: Դրանք կներկայացվեն Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կառավարական հանձնաժողովին:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն հավաքագրվել են բազմաթիվ ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Առաջիկայում նախատեսված է հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու են ստացված հայտերը, միջոցառումների ծրագրին առնչվող կազմակերպչական հարցերը:
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ և այլն:
Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը ևս նախապատրաստական աշխատանքների փուլում է: Մասնավորապես՝ մինչև 2024 թվականը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, նախատեսվում է անցկացնել մեծ համերգային ծրագիր, կազմակերպել Ազնավուրի գործունեությանը նվիրված ցուցահանդես:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծման հարցին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
11:45
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34