«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատերը կհիշեն խորհրդային տարիներին քաղաքային ավտոբուսների հանրահայտ ցուցանակը՝ «Վարորդը նաև հսկիչ է»: Հիմա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանինն է: Համենայն դեպս, պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին գլխավոր դատախազի պատասխանը (եթե դա ընդհանրապես կարելի է պատասխան համարել) հիշեցրեց նշված բանաձևը: Աննա Վարդապետյանը փաստացի ընդունեց, որ արտառոց բան չկա, երբ վարչապետի աշխատակազմից զանգում են անկախ մարմնի ներկայացուցչին, ասենք՝ դատախազին, քննիչին: Թեկուզ դատավորին: Նա ասում է, որ ոչ մի վատ բան չի տեսնում «մասնագիտական քննարկման մեջ»: Ուղղակի «հանճարեղ» է, եթե ավելին չասվի: Գիտե՞ք՝ մենք նույնպես «մասնագիտական քննարկման մեջ» ոչ մի վատ բան չենք տեսնում: Բայց ո՞ւմ հետ «մասնագիտական քննարկում», վարչապետի օգնականի՞, ընդհանրապես կառավարության ներկայացուցչի ու անկախ մարմնի ներկայացուցչի՞: Կապ չունի, թե ինչ գործով, ով և ում է զանգահարել, ով ինչ գործերով է կարմիրով «նկատառումներ» իրականացրել: Ցանկացած զանգ, ցանկացած նմանատիպ «քննարկում» ուղղակի հրահանգավորում է, միջամտություն է արդարադատության իրականացմանը: Ստացվում է՝ Աննա Վարդապետյանը չի էլ հերքում, որ իրեն էլ կարող են զանգահարել կառավարությունից, կամ ինքը կարող է զանգահարել կառավարություն ու «մասնագիտական քննարկում» անցկացնել: Լո՞ւրջ: Արդյո՞ք սա չի նշանակում իրավապահ համակարգի՝ մեկ անձից լիարժեք կախվածության մեջ դնելու փաշինյանական համառ ջանքերի լիարժեք լեգիտիմացում: Ու դրանից հետո ի՞նչ անկողմնակալություն կարող է ակնկալել քաղաքացին նման իրավապահ համակարգից: Դրա համար էլ իշխանավորներն ինչ ուզում անում են, իսկ Նիկոլ Փաշինյանի թանին թթու ասողները նույնիսկ «անթույլատրելի» բառի համար պիտի նստեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33