Եվրոպական երկրներում իրավական պետությունների ձևավորման պատմությունն ուսումնասիրելիս` պարզ է դառնում, որ համակարգային ռադիկալ փոփոխությունները տեղի են ունենում, երբ ինչ-որ մարդիկ, հանկարծ, զգում են, որ իրենք արժանի են ավելիին, որ նրանք ունեն կարիքներ, որոնց բավարարումը անհնար է երկրում հաստատված քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային խաղի կանոնների շրջանակներում:
Այս ամենը հանգեցնում է համոզմունքի ձևավորմանը, որ միայն իրավական պետության շրջանակներում է հնարավոր սեփական շահերի ռեալիզացիան ու պաշտպանությունը:
Առանց իրավական արժեհամակարգի ձևավորման չի կարող լինել իրավունքների ձեռքբերման համար պայքար և չեն կարող ստեղծվել ժողովրդավարական ինստիտուտներ: Սակայն պետք է նշեմ, որ դա ամենևին չի նշանակում, թե արժեհամակարգը պարտադիր պետք է ձևավորվի ողջ բնակչության, կամ, նույնիսկ, դրա մեծամասնության մոտ: Փորձը ցույց է տալիս, որ ռադիկալ փոփոխությունների հասնելու համար բավարար է, որ հանրության ընդամենը մի զգալի հատված կրի այդ արժեհամակարգը:
Ժողովրդավարությունն առաջին հերթին կառավարման համակարգ է, ոչ թե արժեհամակարգ կամ մշակույթ, հետևաբար ժողովրդավարության ձևավորման համար առաջին հերթին անհրաժեշտ են ժողովրդավարական ինստիտուտներ, ոչ թե արժեհամակարգ կամ մշակույթ: ՀՀ հանրային դիսկուրսում հաճախ է հնչում այն միտքը, որ ժողովրդավարությունը երկրում չի կայանում, քանի որ չկա ժողովրդավարական մշակույթ։
Ժողովրդավարացման գործընթացում միշտ առկա են հաղթողներ և պարտվողներ: Պարտվողները ստանում են ինստիտուցիոնալ երաշխիքներ քաղաքական դաշտում մնալու և պայքարելու համար, որի պատճառով էլ չեն դիմում ծայրահեղ քայլերի:
Անդրադառնալով ժողովրդավարական ինստիտուտների խնդրին գործադիրի ղեկավարը կարևորել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության կենսագործումը: Ըստ այդմ գործադիրը պետք է հետևողականորեն կյանքի կոչի ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ապահովող, քաղաքական գործընթացների և ինստիտուտների նկատմամբ վստահությունը:
Քանի որ հասկանալի է այն պարզ ճշմարտությունը, որ առանց քաղաքական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության ավելացման, և ակտիվ մասնակցության հնարավոր չէ ստեղծել արդար և մրցակցային միջավայր և ապահովել լավատեսություն ապագայի նկատմամբ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55