Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022թ․ Գերմանիան կրկին ընդգրկել է Հայաստանը ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում, ինչը հնարավորություն է ընձեռում ընդլայնել համագործակցությունը երկկողմ ձևաչափով։ Գերմանիան Հայաստանին ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերող երկրորդ դոնոր երկիրն է ԱՄՆ-ից հետո։ Հայաստանում նախատեսվում է հիմնել GIZ և KfW տեղային գրասենյակներ։ Գերմանական կողմի հետ քննարկվում են Հայաստանում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումն արդունաբերության, այդ թվում՝ մետալուրգիայի․ քիմիայի, մեքենաշինության, այլընտրանքային էնէրգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ 2022-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 530․42 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83%-ով (2021թ․ հունվար–դեկտեմբերին կազմել է 289․85 մլն․ ԱՄՆ դոլար)։ Նշված խնդիրների լուծման և գործառույթների իրականացման արդյունքում յուրաքանչյուր տարի ակնկալվում է առևտրաշրջանառության 35-40% աճ։ Առևտրական կցորդի հաստիք թույլ կտա արդյունավետ ներկայացնել Հայաստանի տնտեսական շահերը համագործակցությանն առնչվող տարբեր ոլորտներում, դյուրացնել հայ և գերմանացի գործարարների փոխշահավետ համագործակցությունը, ինչպես նաև օժանդակել երկու երկրների միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը և իրականացմանը:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47