Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում օրեր առաջ հաղորդում է տվել գյումրեցի մի կին: Նա հայտնել է՝ Շիրակացու փողոցում կորցրել է բանկային քարտը, որից կանխիկացրել են 160 հազար դրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ Շիրակի մարզային քննչական վաչությունում նախաձեռնվել էքրեական վարույթ, և Կումայրիի բաժնի քրեական հետախույզներն անցան գործի: Օրեր տևած բազմաբնույթ միջոցառումների արդյունքում, ի վերջո, պարզվել է, որ կնոջ քարտից գումարը կանխիկացրել է Սարագյուղի 29-ամյա մի բնակիչ: Ապրիլի 10-ին երիտասարդը հրավիրվել է ոստիկանության բաժին և խոստովանել, որ քարտը գտել ու գումարը կանխիկացրել է ինքը: Ընդ որում, կանխիկացրել է շատ հեշտ, քանի որ կինը թղթի վրա գրված կոդն անհեռատեսորեն կցել էր քարտին: «Բազմիցս զգուշացրել ենք` քարտի հետ չպահել գաղտնանիշը, և այս դեպքն էլ հերթական համոզիչ փաստարկն է, թե ինչու պետք չէ այդպես վարվել: Կումայրիի ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ` կնոջ քարտը հայտնաբերելու և գողոնը տուժածին վերադարձնելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,-նշում են ոստիկանությունից։
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
11:09
10:45
10:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01