ՆԱՏՕ պետք է հրավիրել Ավստրալիային, Իսրայելին եւ Ճապոնիային ու այլ երկրների, որոնք կարող են նկատելի ավանդ ներդնել դաշինքի բյուջեում։ Չորեքշաբթի այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ հաջորդ նախագահի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծրագրային հոդվածում։ «Մենք պետք է իրականացնենք Խոսե Մարիա Ասնարի (Իսպանիայի նախկին վարչապետ) առաջարկն այն մասին, որ ՆԱՏՕ-ն դարձնենք համաշխարհային՝ հրավիրելով Ճապոնիային, Ավստրալիային, Իսրայելին եւ այլ երկրների, որոնք կարող են իրականացնել ՆԱՏՕ-ի՝ պաշտպանության ծախսերի հետ կապված նպատակները»,- գրել է նա։ Բացի այդ, ասել է Բոլթոնը, Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի հանդեպ՝ մինչեւ այնպիսի նիշեր, որոնք եղել են ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ժամանակ։ Ամերիկացի նախկին պաշտոնյայի կարծիքով՝ դա կարելի է անել ի հաշիվ այլ ճյուղերում դաշնային բյուջեի կրճատման։ Ամենասուր հարցերից մեկը, ըստ Բոլթոնի, այժմ Թայվան զենքի մատակարարումն է։ Նրա կարծիքով՝ «Վաշինգտոնը, ինչպես նաեւ նրա եվրոպական եւ ասիական գործընկերները պետք է ավելի մեծ ռազմական օգնություն ցուցաբերեն եւ Թայբեյը ներառեն երկրների հավաքական անվտանգության համակարգերում»։
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55