Հայ-ռուսական համալսարանում մտավախություն ունեն, որ մայիսի 5-ին նախատեսվող համալսարանի Ընդհանուր ժողովի արդյունքները չեն հաստատվելու հիմնադիրների կողմից, ինչի հետեւանքով հնարավոր է ռեկտորի կամ վերջինիս պաշտոնակատարի միակողմանի, ապօրինի նշանակում։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողները, շրջանավարտները ապրիլի 12-ից ստորագրահավաք են սկսել՝ մայիսի 5-ին համալսարանի Ընդհանուր ժողովի բնականոն աշխատաքի ընթացքն ապահովելու նպատակով: Մինչեւ այս պահը շուրջ 3000 ուսանողներ, շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական կազմի, ու վարչակազմի ներկայացուցիչներ են միացել հայտարարված ստորագրահավաքին: «Չնայած նրան, որ համալսարանական ողջ հանրույթը ունի առաջադրած միասնական թեկնածու, սակայն տեւական ժամանակ է՝ առկա է մտավախություն, որ Ընդհանուր ժողովի արդյունքները չեն հաստատվելու հիմնադիրների կողմից: Ենթադրվում է, որ արդյունքների չհաստատման պարագայում կատարվելու է ռեկտորի կամ վերջինիս պաշտոնակատարի միակողմանի, ակնհայտ ապօրինի նշանակում՝ ինչը նախատեսված չէ համալսարանի հիմնադիր փաստաթղթերով: Ըստ գործող իրավակարգավորումների, որեւէ անձի ռեկտորի պաշտոնում հաստատելու համար անհրաժեշտ է բացառապես համալսարանի Ընդհանուր ժողովի որոշում՝ ընտրության միջոցով: Ենթադրյալ պաշտոնակատարի ենթադրյալ նշանակման լուրերը առաջացրել են համալսարանական ողջ հանրույթի զայրույթը, ինչի պատճառով էլ արդեն քանի օր է համալսարանում եւ համացանցում սկսվել է վերոնշյալ ստորագրահավաքը»,- ասվում է ստորագրահավաքը նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ։ Երկուշաբթի՝ ապրիլի 17-ին, ստորագրահավաքը նախաձեռնող խմբի ներկայացուցիչները՝ հանրագիրը ԿԳՄՍ նախարարին հանձնելու նպատակով ցանկություն ունեն հանդիպելու նրա հետ: Իսկ մինչեւ հանդիպումը՝ ժամը 12:30-ին, նախաձեռնող խմբի անդամները ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում են նախարարության մուտքի մոտ՝ մամուլի ասուլիսի, որի ընթացքում նրանք հանգամանալից կներակայացնեն ողջ գործընթացը, ինչպես նաեւ կպտասխանեն հարցերին:
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
11:09
10:45
10:22
10:03
09:42
09:17
09:02
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01