ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կիրակի հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցրել է բոլոր գործողությունները Սուդանում՝ նախօրեին սուդանական բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) բախումների ժամանակ իր երեք աշխատակիցների զոհվելուց հետո, տեղեկացնում է Reuters-ը։ «Քանի դեռ մենք վերլուծում ենք անվտանգության փոփոխվող իրավիճակը, ստիպված ենք Սուդանում ժամանակավորապես դադարեցնել բոլոր գործողությունները,- ասված է ՊՀԾ գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնի հայտարարության մեջ,- ՊՀԾ-ն հակված է օգնել Սուդանի ժողովրդին, որը պարենի խիստ պակաս է զգում, բայց մենք չենք կարող կատարել կյանքեր փրկելու մեր աշխատանքը, եթե չերաշխավորվի մեր թիմերի և գործընկերների անվտանգությունը»։ ՊՀԾ երեք աշխատակից է սպանվել և երկուսը վիրավորվել Հյուսիսային Դարֆուրում տեղի ունեցած բախումների հետևանքով։ ՊՀԾ-ն չի ճշտել նրանց ազգությունը։ Մաքքեյնը նաև նշել է, որ ՊՀԾ աշխատակիցների համար դժվար էր աշխատելը այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Հումանիտար օդային ծառայության ինքնաթիռը զգալի վնասվել էր Հարթումի օդանավակայանում շաբաթ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ ՄԱԿ-ը դատապարտել է ՊՀԾ աշխատակիցների սպանությունը՝ հայտարարելով, որ նրանք զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս։ Սուդանի բանակի և ԱԱՈՒ-ի միջև իշխանության համար պայքարի արդյունքում ներկա դրությամբ զոհվել է 56 խաղաղ բնակիչ և 595 մարդ վիրավորվել է։
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
11:09
10:45
10:22
10:03
09:42
09:17
09:02
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01