Այսօր՝ ապրիլի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Կ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Շիրազի փողոցում՝ «Սոֆի» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքաննության, եղել է սթափ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, պարեկները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 62-ամյա Ս.Բ.-ն է:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է վրաերթի հարևանությամբ գործող «Սոֆի» ռեստորանային համալիրում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
11:09
10:45
10:22
10:03
09:42
09:17
09:02
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01