«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն է ընտրվել Աշոտ Ռոբերտի Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ «Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ»,– ասված է հաղորդագրությունում։ Աշոտ Հակոբյանն ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտի գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման և շահագործման բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։ «ՀայՌուսգազարդ», հետագայում` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ում է 2004 թվականից։ 2016 թվականից զբաղեցնում էր ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ–գլխավոր ճարտարագետի պաշտոնը: Արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրի։ Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի Նախագահների խորհրդի որոշմամբ պարգևատրվել է պատվավոր դիպլոմով՝ գազաէներգետիկ ոլորտի զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար։ Արժանացել է նաև «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրի՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։ Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել մարտի 24-ից` ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի մահից հետո։
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
11:09
10:45
10:22
10:03
09:42
09:17
09:02
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01