ARM | RUS |

«Ինքնատիրապետումը և հավասարակշռությունը կորցնելու իրավունք չունենք, Ադրբեջանի քաղաքականությունը միտված է հենց այդ նպատակին»․ Արցախում խորհրդակցություն է անցկացվել

18.04.23 | 22:44

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ապրիլի 18-ին պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։ Խորհրդակցությանը լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները: Քննարկվող գլխավոր թեման Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումների և ապրանքների բաշխման ու վաճառքի կազմակերպումն էր: Բեռնափոխադրումների վերաբերյալ պետական նախարարը, մասնավորապես, նշել է՝ «Թեպետ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային Կոմիտեի միջոցով իրականացվում են փոքր ծավալի հումանիտար բեռնափոխադրումներ, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ են ծագում պարենի, վառելիքի, դեղորայքի մատակարարման ու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման առումով։ Ակնհայտ է, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները ուղղակիորեն փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության հետ անխափան ու անարգել կապի հետ, որը ներկայումս բացակայում է: Հատկանշական է, որ նույնիսկ այն նվազագույն պարենային չափաբաժինը, որը Արցախ է բերվում հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, չունի կայուն ընթացք, քանակի ու ժամկետների առումով գործընթացը կանխատեսելի չէ, ինչն իր հերթին ծնում է հավելյալ բարդություններ: Օրինակ, անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հարուցած հավելյալ խոչընդոտների պատճառով մեծ դժվարություն էր ծագել նաև հումանիտար բեռնափոխադրումների հետ կապված և մեր բնակչության կարիքների համար Արցախ էր տեղափոխվել օրական միջինը հինգ բեռնատար ապրանք: Հստակ է, որ այն բավարար չէ Արցախի ողջ բնակչության նույնիսկ հրատապ կարիքները հոգալու համար: Վերջին օրերին հանրության շրջանում առաջացել էր որոշակի դժգոհություն ապրանքների սղությամբ ու այլ հարակից խնդիրներով պայմանավորված: Պարզ է, որ ստեղծված իրավիճակը, մարդկանց ընտանիքներում առաջացած սոցիալական ու մյուս խնդիրները թողնում են իրենց հոգեճնշող ազդեցությունն ու դրանից բխող հետևանքները: Այդուհանդերձ, մերօրյա իրավիճակում մենք ինքնատիրապետումը և հավասարակշռությունը կորցնելու իրավունք չունենք, քանզի Ադրբեջանի կողմից վարվող ողջ քաղաքականությունը միտված է հենց այդ նպատակին»: Անդրադառնալով ապրանքների մատակարարման ու վաճառքի հետ կապված հանրային մտահոգություններին՝ պետնախարարն ընդգծել է, որ հանձնարարել է հավաքագրել բոլոր հիմնական մտահոգությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրները, որոնք դրսևորվում են շրջափակման ընթացքում պետության կողմից կազմակերպվող գործընթացներում: Նա առանձնացրել է հետևյալ խնդիրները՝ «Օգտվելով ապրանքի քանակի քչությունից՝ մանրածախ վաճառք իրականացնողներից ոմանք, չարաշահելով մեր վստահությունը և ազատ վաճառք իրականացնելու պետության պահանջը, ունեցած ապրանքը իրացրել են մերձավոր շրջանակի՝ առանձին դեպքերում այլ քաղաքացիներին մերժելով կամ ապրանքն ավարտված լինելու մասին սուտ հայտարարություն տալով. -Կտրոնային համակարգով իրացնելու համար մանրածախ վաճառքի կետին տրամադրված ապրանքը վաճառվել է առանց կտրոնի՝ որպես մասնավոր կարգով ձեռք բերված ապրանք. -Բնակչությանը իրացվել է անորակ կամ ոչ պատշաճ որակի ապրանք, քանզի տնտեսվարող սուբյեկտները, օգտվելով այն հանգամանքից, որ հաճախ ժամանակի սղության պատճառով անհնարին է լինում ստուգել իրացման ենթակա ապրանքի որակական հատկանիշները, քաղաքացիներին իրացրել են մեղմ ասած անպատշաճ որակի ապրանք. -Կտրոնային ապրանքների իրացումը կազմակերպվել է քիչ թվաքանակով վաճառքի կետերում, ինչը քաղաքացիների համար առաջացրել է հավելյալ անհարմարություններ, ժամանակի ու նյարդերի կորուստ, չստացված գնում և հիասթափություն»: Վերոգրյալի կապակցությամբ պետական նախարարը հանձնարարել է անհապաղ մշակել ու իրագործել իր կողմից թվարկված և ամենօրյա աշխատանքի ընթացքում պետական մարմինների կողմից վեր հանված թերությունների շտկման, խախտում թույլ տված սուբյեկտների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ: Գուրգեն Ներսիսյանը շեշտադրել է նաև թեժ գծերին ներկայացված ահազանգերի ու բողոքների արագ արձագանքման ու խնդիրների լուծման անհրաժեշտությունը: «Անմիջապես եղեք այնտեղ, որտեղ կա խնդիր: Թեև իրացվող ապրանքի քանակը քիչ է, հնարավորինս ավելացրեք մանրածախ վաճառքի կետերը, նվազեցրեք մարդկանց հոծ հերթերը»,- ասել է պետական նախարարը: Պետական նախարարը նշել է նաև, որ բնակչությանն իրացվող ապրանքի պատշաճ որակը պահպանելու համար որոշվել է առաջիկայում կտրոնային համակարգի մեջ մտնող ապրանքների մեծածախ իրացման աշխատանքները կազմակերպել պետության կողմից: «Փորձը ցույց է տվել, որ մրցութային կարգով ապրանքների ձեռքբերումը արդարացված եղանակ չէ, այդ գործընթացին ներգրավված մի շարք սուբյեկտներ ցույց են տվել իրենց անբարեխղճությունը, առավելագույն չափով շահույթ ստանալու մոլուցքը, ինչպիսի գործելաոճից պետք է ժամ առաջ հրաժարվել»: Գուրգեն Ներսիսյանը հատուկ անդրադարձ է կատարել նաև որոշ բամբասանքների՝ ըստ որոնց՝ ինքն իբր արգելել է մի շարք բնականոն ու քաղաքացու շահերից բխող նախաձեռնություններ ապրանքների մատակարարման ու վառելիքի վաճառքի հետ կապված: Նա ընդգծել է, որ դրանք հերյուրանքներ են և երբեմն հորինվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներից ելնելով՝ վնասելով պետական շահն ու հանրային անդորրը: Պետական նախարարը մի շարք այլ հանձնարարականներ է տվել թե՛ ապրանքների մատակարարման ու վաճառքի, և թե՛ սոցիալական աջակցության պետական ծրագրերի հետ կապված:


Մենք տեսել ենք՝ ռուս խաղաղապահների ներկայությունը չի խանգարել, որ Ադրբեջանը 2023-ին իր վերահսկողության տակ վերցնի Լեռնային Ղարաբաղը. Ռուբեն Ռուբինյան

Մենք տեսել ենք՝ ռուս խաղաղապահների ներկայությունը չի խանգարել, որ Ադրբեջանը 2023-ին իր...

14:19

Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում քաշքշուք է տեղի ունեցել աշակերտների միջև

Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում քաշքշուք է տեղի ունեցել աշակերտների...

14:05

Բացահայտվել է ապօրինի անտառահատում

Բացահայտվել է ապօրինի անտառահատում

13:45

Հանրապետության հրապարակում մայր տոնածառի վրա կլինեն նոր ճյուղեր ու լույսեր․ ընդհանուր միջոցառումների համար հատկացվել է 600 մլն դրամ

Հանրապետության հրապարակում մայր տոնածառի վրա կլինեն նոր ճյուղեր ու լույսեր․ ընդհանուր...

13:45

Կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն նվիրված օրվա սահմանումը պետք է լինի ընդդիմության հետ կոնսենսուսի մաս. Ռուբեն Ռուբինյան

Կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն նվիրված օրվա սահմանումը...

12:33

ՔԿ ղեկավարը կապացուցի՞, որ առկա է Բագրատ Սրբազանի ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիր

ՔԿ ղեկավարը կապացուցի՞, որ առկա է Բագրատ Սրբազանի ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում»...

12:06

Երևանում 32-ամյա տղամարդու են դանակահարել

Երևանում 32-ամյա տղամարդու են դանակահարել

11:23

Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ...

11:09

Թալինի սխեման․ ինչպես է Տավրոս Սափեյանը տարիներ շարունակ համայնքի հաշվին «գազալցվում». anticor.am

Թալինի սխեման․ ինչպես է Տավրոս Սափեյանը տարիներ շարունակ համայնքի հաշվին «գազալցվում»....

10:45

Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

10:22

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Գարիկ Մուրադյանը

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Գարիկ...

10:03

Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին. մոնոդրամա. հարգանքի տուրք հայկական ջազի թագուհուն

Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին. մոնոդրամա. հարգանքի տուրք հայկական ջազի...

09:42

Լարսի ավտոճանապարհը բաց է

Լարսի ավտոճանապարհը բաց է

09:17

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Գարիկ Մուրադյանը

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Գարիկ...

09:02

Արմեն Գրիգորյանը ՊՆ-ում ներկայացրել է ՀՀ անվտանգության համակարգի տեսլականը

Արմեն Գրիգորյանը ՊՆ-ում ներկայացրել է ՀՀ անվտանգության համակարգի...

18:18

Նիկոլի հարափոփոխ կտերը հայ ժողովրդին. Սամվել Ֆարմանյան

Նիկոլի հարափոփոխ կտերը հայ ժողովրդին. Սամվել...

17:44

Ինքնակառավարման համակարգն օր օրի ավելի է կայանում՝ շնորհիվ ՀՀ կառավարության բարեփոխումների. Կոտայքի մարզպետ

Ինքնակառավարման համակարգն օր օրի ավելի է կայանում՝ շնորհիվ ՀՀ կառավարության բարեփոխումների....

17:22

Էլիդա Քոչարյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն

Էլիդա Քոչարյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի...

17:05

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 4 մարդ է զոհվել

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 4 մարդ է զոհվել

16:55

Դիլիջանի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Դիլիջանի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

16:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01