Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության արևելյան երկրների, ներառյալ՝ Հունգարիայի և Լեհաստանի ֆերմերներին խոստացել է 100 միլիոն եվրոյի օգնության ծրագիր՝ Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքի վերացման համար, և նրանցից պահանջել է պահպանել եվրոպական միասնությունն առևտրի հարցերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ
«Նախագահ ֆոն դեր Լայենը ԵՄ երկրներին է ուղարկել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերաբերյալ նամակի պատասխանը: Առաջին հերթին ֆերմերներին աջակցության շրջանակներում մենք արդեն առավել տուժած ֆերմերներին ուղարկել ենք 56,3 մլն եվրոյի փաթեթ և այժմ պատրաստում ենք 100 միլիոն եվրոյի աջակցության նոր փաթեթ», – մեջբերում է ТАСС-ը հայտարարությունից։
Իր հերթին Reuters գործակալությունը նշում է, որ Եվրոպական Միությունը նաև մտադիր է ուկրաինական հացահատիկի ներմուծման հետ կապված որոշ սահմանափակումներ մտցն
Օրերս Վարշավան և Բուդապեշտը հայտնել էին Ուկրաինայից ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ սահմանափակումների մասին: Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել էին, որ նույնպես քննարկում են նման արգելքներ սահմանելու հնարավորությունը: Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքները համաեվրոպական շուկա են մտնում առանց մաքսատուրքերի։ Դա հանգեցրել է Ուկրաինայից մեծ քանակությամբ սննդամթերքի հոսքի, ինչը բողոքի առիթ է դարձել արևելաեվրոպական երկրներում:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47