«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դիրքերը իշխանության ներսում, մեղմ ասած, այնքան էլ ամուր չեն: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանին տված խոստումները կատարելու, քաղաքական մոտիվներով նախաձեռնված վարույթներն իրենց «տրամաբանական հանգրվանին» հասցնելու, իշխանական համակարգում «ուժեղ տղայի» տպավորությունը պահպանելու համար նա ավելի ու ավելի հաճախ է օգնության խնդրանքով դիմում իրավապահ համակարգի այլ օղակներին, որոնք, սակայն, արդեն «դավադիտ» են եղել այս ամենից: Զոհված զինծառայողների հարազատների՝ վերջերս անցկացված բողոքի ակցիան հերթական ուժեղ հարվածն էր Քյարամյանի թե՛ ներիշխանական դիրքերին, թե՛ հանրային ընկալմանը:
Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔԿ նախագահի՝ ոստիկաններով շրջապատված փախուստի կադրերը իշխանության ներսում բուռն քննարկման առարկա են դարձել: Նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ սեփական դիրքերը ամրապնդելու և Փաշինյանին տված խոստումները կատարելու համար միակ «գործիքակազմը» իրավապահ համակարգի տարբեր օղակների օգնությունը չէ. Քյարամյանը որպես «գաղտնի զենք» է օգտագործում իր տարբեր ծանոթներին, բարեկամներին, հարազատներին՝ որպես բանագնացներ տարբեր գործերով հանդիպումներ ունենալու և իր գործը «հեշտացնելու» համար:
Ի մասնավորի, ըստ տեղեկությունների, նա համապատասխան միջնորդներ է փնտրում, որ հանդիպեն նաև զոհվածների հարազատներին՝ մեղմելու նրանց արդարացի զայրույթը: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Քյարամյանից հոգնել ու «ձեռք են քաշել» անգամ նրանք, որոնց շնորհիվ նա ի սկզբանե հայտնվել է Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44