Թաիլանդը մինչեւ սեպտեմբեր հետաձգել է զբոսաշրջային վճարի ներդրումը։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Պիպատ Ռատչակիտպրականը։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ ավիաընկերությունները չեն կարող ընտրովի մոտեցում ցուցաբերել օտարերկրացիների, թաիլանդցիների եւ արտագաղթողների նկատմամբ, հաղորդել է Bangkok Post թերթը:
Միեւնույն ժամանակ, տուրիստական օպերատորները կոչ են անում ավելի հստակ կանոններ սահմանել վճարի հետ կապված, քանի որ ավիաընկերությունները պնդում են նույն վերաբերմունքը բոլոր ուղեւորների նկատմամբ: Փետրվարին նախարարների կաբինետը հավանություն է տվել հունիսի 1-ից օտարերկրյա զբոսաշրջիկների վճարի ներդրմանը, որը կտատանվի 150-300 բաթ (4-9 դոլար):
Պհուկետի տուրօպերատորների ասոցիացիան կարծում է, որ եթե ավիաուղեւորների համար վճարների ներդրումը հետաձգվի մինչեւ սեպտեմբեր, ապա այն պետք է հետաձգվի նաեւ ցամաքային եւ ծովային սահմաններով ժամանող ճանապարհորդների համար: Մինչդեռ ոլորտի մասնագետները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ցամաքային ճանապարհով մուտքի համար 150 բաթի չափով վճարը կարող է ազդել անդրսահմանային այցելուների թվի վրա, ինչպիսիք են մալայզիացի զբոսաշրջիկները, որոնք հանգստյան օրերին ամեն ամիս ժամանում են Սոնգխլա նահանգ:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47