ARM | RUS |

Բազմաթիվ անձինք դարձել են ֆինանսական բուրգի սխեմաների զոհ. մի տրվեք գերշահույթներ ստանալու խոստումներին. ՔԿ

20.04.23 | 17:45

ՀՀ քննչական կոմիտեում քննվող թվով 6 քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ վեր են հանվել լայն տարածում գտած՝ ֆինանսական բուրգի սխեմայով Հայաստանում կատարվող հանցագործությունների ընդհանուր մեխանիզմները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից: Դրանց էությունն այն է, որ ֆինանսական բուրգերի համակարգողները, գերշահույթ ստանալու նպատակով, ֆինանսական կազմակերպությունում ներդրումներ կատարելու պատրվակով քաղաքացիներին դրդում են գույքային (ֆինանսական) միջոցներ ներգրավել՝ նյութական օգուտը պայմանավորելով բացառապես նրանց կողմից նոր ներդրողների ներգրավման դեպքում ստացված ֆինանսական միջոցներով։ Մինչդեռ քաղաքացիներից ստացած ֆինանսական միջոցներն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ չեն օգտագործվում: Նման կազմակերպությունները, իրենց իրական հանցածին բնույթը քողարկելու և հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով գույքային միջոցների ներգրավմանը, ներդրմանը հաղորդում են որոշակի ապրանքային տեսք։ Սակայն անձինք հնարավորություն չեն ստանում այդ ապրանքի նկատմամբ իրական վերահսկողություն ունենալ։ Մասնավորապես, Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» անվանումով հաշվառված՝ ՀՀ-ում «VODA» անվանումով հայտնի ֆինանսական բուրգի համակարգողները Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ քրեաիրավական պատասխանատվությունից և որոշ ներդրողների նկատմամբ ստանձնած պարտավորություններից խուսափելու նպատակով վերակազմակերպվել և Կանադայում հաշվառել են «Onyxum LLC» կազմակերպությունը։ Վերջինս Հայաստանում հայտնի է համանուն անվանումով։ Այս կազմակերպությունը, իբր, իրականացնում է հանգստյան փաթեթների միջնորդավորված վաճառք այն պայմաններում, երբ նշված կազմակերպության գրեթե յուրաքանչյուր ներդրող ինքը և համարվում է հանգստյան փաթեթի գնորդ, շահառու՝ առանց այդ ծառայության նկատմամբ լիարժեք սեփականության իրավունքի իրացման հնարավորության։ Նմանատիպ սխեմայով գործող ֆինանսական բուրգի օրինակ է նաև ԱՄՆ-ում հաշվառված և Հայաստանում գործունեություն ծավալած «incruises LLC» անվանումով կազմակերպությունը։ Վերջինս ներդրողներին խոստանում է որոշակի ներդրումների դիմաց շուկայականից մատչելի քրուիզային ճանապարհորդություն և հանգիստ, միաժամանակ՝ կազմակերպությունից խոշոր շահույթ ստանալու հնարավորությունը կապում է ֆինանսական միջոցներ ներդրած անձանց կողմից նոր ներդրողներ ներգրավելու հետ։ Ֆինանսական բուրգերի դասական սխեմաներով են աշխատում նաև ՀՀ-ում հիմնադրված «Վան Քարտ» ՍՊԸ-ն և ՌԴ-ում հիմնադրված «Про 100 гейм» կազմակերպությունները։ «Վան Քարտ» ՍՊԸ համակարգողները «onecard» բջջային հավելվածի գործածմամբ ստեղծել են ոչ իրավաչափ ձևով գործող ֆինանսական համակարգ։ Դրանում ներգրավել են մի քանի տասնյակ հազար անձի, որոնց, որոշակի միջոցների ներդրման դիմաց, խոստացել են ներդրված և հավելվածում արտացոլված դրական մնացորդին համարժեք օրական մեկ տոկոսի չափով՝ որևէ ֆինանսական կապիտալով չհիմնավորված շահույթ։ «Про100 Гейм» կազմակերպությունը գործել է համացանցային տիրույթում՝ համանուն կայքով, որում ներդրում կատարելու համար յուրաքանչյուր անձից գանձվել է նվազագույնը 12,5 դոլար։ Դրանից 2,5 դոլարը նախատեսված է եղել գրանցման, իսկ 10 ԱՄՆ դոլարը համարվել է «բիզնեսի համար կատարվող ներդրում»: Այնուհետև, ներդրողի դիմաց խնդիր է դրվել գտնել և նմանատիպ պայմաններով համակարգում գրանցել ևս երկու անձի, որոնցից յուրաքանչյուրի ներդրումներից անձը ստացել է 5% եկամուտ, իսկ այդ անձանց կողմից ևս երկու ներդրողի ներգրավելու պայմաններում առաջին անձը ստացել է նրանցից յուրաքանչյուրի ներդրած գումարի 95%-ը, որոնք միասին կազմել են 38 ԱՄՆ դոլար: Երկրորդ փուլում, երբ հրավիրվածների ընդհանուր թիվը հասել է 7-ի, շղթան փակվել է։ Արդյունքում անձը ստացել է 39 դոլար, որը սակայն, չի կարող ամբողջությամբ կանխիկացնել, քանի որ 10 ԱՄՆ դոլարը նախատեսվել է նոր շղթա սկսելու համար: Եղել են նաև ավելի թանկարժեք փաթեթներ, որոնցից ամենամեծ ներդրումն արժեցել է 2560 ԱՄՆ դոլար: Մեկ այլ վարույթով 2019թ. մի խումբ անձինք Հայաստանում փաստացի հիմնադրել են «Оurteamclub» (Աուրթիմքլաբ) ՍՊԸ-ն, որը ներկայացել է որպես հայկական ստարտափ ընկերություն: Այդ անձինք, առանձնապես խոշոր չափերով գումար վաստակելու նպատակով, իրենց իսկ կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում համոզելու, վստահություն ձեռք բերելու և այլ մեթոդներով շահագրգռել են նոր ներգրավվող անձանց ձեռք բերել կազմակերպության կողմից նախատեսված 125 ԱՄՆ դոլարից մինչև 101.250 ԱՄՆ դոլար ֆիքսված արժեքներ ունեցող հնարածին նախագծերը՝ խոստանալով 22-29 ամիսների ընթացքում տրամադրել ներդրված գումարի կրկնապատիկի չափով եկամուտ՝ նրանցից յուրաքանչյուրի շահույթը պայմանավորելով բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարներով։ Ընդ որում՝ հավելյալ գումարներ աշխատելու համար ֆինանսական բուրգի համակարգողները կիրառել են բինարային բոնուս կոչվող ծրագիրը, որի պարագայում յուրաքանչյուր ներգրավված անձի կողմից իր հերթին երկու անձ ներգրավելու դեպքում, վերջիններիս կողմից գնված նախագծի արժեքներից կախված՝ հնարավորություն է ընձեռնվել ստանալ 2-9 տոկոսի չափով գումար։ Իսկ նոր ներդրողների կողմից ևս երկուական անձանց ներգրավելու դեպքում, խոստացել են վճարել լրացուցիչ բոնուսներ: Նշված հանցավոր սխեմայում իրական ֆինանսական կազմակերպության տպավորություն ձևավորելու և հնարավոր ներդրողի մոտ վճռականություն առաջացնելու նպատակով շրջանառել են իրական հարաբերություններում տնտեսական արժեք չունեցող՝ իրենց կողմից ստեղծված և կրիպտոարժույթի որակներով ներկայացված թվացյալ արժույթ։ Այդ կերպ տալով դյուրին եղանակով մեծ գումարներ վաստակելու խոստումներ՝ կազմակերպության շարքերում նրանք ներգրավել են բազմաթիվ անձանց, իրականացրել գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի՝ 250 մլն ՀՀ դրամ գումար: Վերը նշված ֆինանսական սխեմաներով հանցավոր կազմակերպությունների կողմից ներգրավվել են նախնական տվյալներով մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույքային միջոցներ։ Այդ հիմքով մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր առմամբ 43 անձանց, այդ թվում՝ ԻԻՀ, Կանադայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Քրեական վարույթների նախաքննությամբ ստացված փաստական հանգամանքների վերլուծությամբ հիմնավորվել է, որ յուրաքանչյուր դեպքում հանցավոր կազմակերպության համակարգողների կողմից գույքային միջոցների ներգրավման նպատակով կիրառվել են ինչպես անհատական, այնպես էլ մասսայական խաբեության եղանակներ։ Դրանք զուգորդվել են հրապարակային ագրեսիվ գովազդային արշավներով՝ յուրաքանչյուր դեպքում ներդրողին խոստանալով չնչին ներդրման դիմաց, առանց էական ջանքերի, նյութական հսկայական առավելություն և գերշահույթ։ Մինչդեռ ողջամիտ տրամաբանության և ֆինանսական գրագիտության համատեքստում այդ խոստումները որևէ պարագայում չեն կարող արժանահավատ լինել։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների տվյալների՝ այս սխեմային զոհ դարձած և նյութական միջոցներ կորցրած քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 32.000-ի։ Արդեն իսկ տուժողի դատավարական կարգավիճակ ունի շուրջ 220 անձ։ Ուստի ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նշված և նմանատիպ սխեմաներով գործող կազմակերպությունների անունից հանդես եկողների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, ներդրում իրականացնելուց, որևէ եղանակով նրանց օժանդակություն ցուցաբերելուց։ Իսկ այդպիսի կազմակերպությունների գործունեությունից արդեն իսկ տուժած լինելու պարագայում խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե, կամ իրավապահ այլ կառույցներ։


ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը

ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման...

16:42

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման...

16:23

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. դեսպանատուն

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին....

16:09

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

15:45

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ...

15:23

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության...

14:49

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող կարգավորումները

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող...

14:22

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն...

14:04

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի...

10:48

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը. Աբրահամյան

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը....

10:24

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1...

10:03

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

09:18

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

09:02

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ...

19:02

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե...

18:44

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր...

18:27

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց. Աբրահամյան

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց....

18:03

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է...

17:43

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ նախագահ

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ...

17:19

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի....

17:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47