Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի մեծ վարդապետ Ագաֆանգելոս Սիսկոսը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից՝ թանկարժեք ժամացույց գողանալու համար, գրում է ԱՄՆ-ում հրատարակվող «Էթնիկոս Կիկիրաս» թերթը։
«Թուրքական իշխանությունները երկուշաբթի ձերբակալել են Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի մեծ վարդապետ Ագաֆանգելոս Սիսկոսին՝ շատ արժեքավոր գրպանի ժամացույցի գողության համար, որը պատրաստվել է 1800 թվականին հավաքածուի համար։ Նա հայտնվել է բանտում, որտեղից, սակայն, ազատ է արձակվել Բարդուղիմեոս պատրիարքի ոստիկանական պահակախմբի միջամտությամբ։ Պատրիարքը նրան ուղարկել է անժամկետ արձակուրդի»,- գրել է թերթը։
Ֆանարեում աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ պատրիարքը չափազանց մտահոգված եւ վշտացած է այս միջադեպի կապակցությամբ, քանի որ այն լայնորեն լուսաբանվում է թուրքական մամուլում եւ համացանցում, տեսանյութ է ցուցադրվում։
«Սա խայտառակություն է, քանի որ մեղավորը պատրիարքարանի անդամ է եւ նա պետք է մտածեր այն հաստատության մասին, որը նա ներկայացնում է եւ զգույշ լիներ»,- լրատվամիջոցներին ասել է խանութի սեփականատերը։
Մեծ վարդապետ Ագաֆանգելոսը նաեւ պատրիարքարանի արխիվագետն է։
«Կիրիկասի» հրատարակչի հետ զրույցում ժամացույցի գողությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Ագաֆանգելոսն ասել է, որ գործը փոխանցվել է իրավաբաններին։
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01