Լեռնային Ղարաբաղի խնդրի համաձայնեցված լուծումը բխում է տարածաշրջանի յուրաքանչյուր ժողովրդի շահերից։ ԱՄՆ-ի հանձնառությունն այս հարցում չպետք է կասկածի տակ դրվի։ Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ (երկու երկրների) նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը։ Քննարկման համար կան հետաքրքիր գաղափարներ։ Մենք պատրաստենք դրանք քննարկել և կքննարկենք։ Ես հանդիպել եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,- ասել է նա։
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Ուորլիքը նաև ասել է, որ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում նա կքննարկի նախագահների հերթական հանդիպման ամսաթիվն ու վայրը։
«Նման հանդիպումներ կազմակերպելը հեշտ չէ, սակայն դրանք կարևոր են։ Կարևոր է այն, որ նախագահները, հանդիպելով, ավելի լավ են ճանաչում մեկը մյուսին, կիսվում են մտքերով»,-ասել է նա։
Համանախագահներն աջակցում են նման երկխոսության զարգացմանը, հավելել է ՄԽ ամերիկացի համանախագահը։
«Խաղաղության ժամանակն է եկել։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Դուք և ձեր երեխաներն արժանի եք հակամարտության խաղաղ կարգավորման։ Ես գիտեմ, որ այդ օրը կգա։ Մենք ցանկանում ենք դրան հասնել բանակցությունների ճանապարհով»,-ասել է նա։
Ուորլիքը նաև նշել է, որ Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ իրենք կփորձեն հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55