Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան չի կարող հրաժարվել Բախմուտի պաշտպանությունից, քանի որ դրա գրավումը կարող է Ռուսաստանի համար հենակետ բացել Կրամատորսկ և Սլովյանսկ ուղղությամբ առաջխաղացման համար:
Զելենսկին այս մասին ասել է Al Arabiya-ին տված հարցազրույցում:
«Մենք չենք կարող հրաժարվել Բախմուտից, քանի որ դա (կօգնի) ընդլայնել ռազմական գործողությունների ճակատը և հնարավորություն կտա ռուսական զորքերին և «Վագներ»-ին (մասնավոր ռազմական կազմակերպություն- Tert.am) գրավել մեր ավելի շատ տարածքներ», - ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, եթե Ռուսաստանը գրավի Բախմուտը, այն կարող է պլացդարմ դառնալ երկու խոշոր քաղաքները՝ Կրամատորսկը և Սլավյանսկը, գրավելու համար, ինչին ռուսները վաղուց էին ձգտում:
Չնայած որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Բախմուտը ռազմավարական մեծ արժեք չունի, Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան չի հրաժարվի այս քաղաքից։ Նա բոլորին հորդորել է «այցելել (քաղաք), որպեսզի նրանք կարողանան հասկանալ, թե ինչ կարող է լինել և ինչ սպառնալիքներ կան»:
Զելենսկին հարցազրույցում վստահություն է հայտնել Ուկրաինայի՝ ռուսական ներխուժումը հետ մղելու ունակության հարցում՝ ասելով, որ Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման։
«Չեմ կարող վիճակը լավ որակել, բայց մենք պայքարում ենք, մենք ավելի ուժեղ ենք, քան մեկ տարի առաջ»,- ասել է նա։
Զելենսկին ասել է, որ ուկրաինական բանակը պատրաստվում է հակահարձակման և վստահություն է հայտնել դրա հաջողության հարցում։
«Մեր բանակը պատրաստվում է, և մենք ամեն ինչ անում ենք, որ այն ավելի հզորանա»,- ասել է նա։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին աջակցության համար, սակայն նշել է, որ նրանք, օգնելով Ուկրաինային, նաև աջակցում են իրենք իրենց:
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
13:08
12:48
12:24
12:08
11:45
11:22
10:38
10:17
10:02
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45