«Մեր արցախահայությունը էթնիկ զտման վտանգի առաջ է կանգնած և այն պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության համար»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման փաստին՝ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը և նշեց, որ պետք է մեկտեղել ջանքերը որպեսզի հարցի ճշգրիտ լուծմանը հասնեն: Նա հայտնեց, որ այցելել է Տեղ համայնք և հիացած է բնակիչների խիզախությամբ:
«Շատ լուրջ խնդիրներ կան մեր քաղաքացիների կյանքի և անվտանգության, սեփականության, կրթության, ֆիզիկական հոգեկան անվտանգության իրավունքի հարցերում»,-ասաց Մանասյանը և տեղեկացրեց, որ միջազգային բոլոր գործընկերների հետ դրանք առաջնահերթությամբ բարձրաձայնում է, ՄԻՊ գրասենյակն էլ ՀՀ պետական մարմինների համար փաստաթղթեր է նախապատրաստում համատեղ գործողությունների համար: Կարևորելով միջազգային հանրության կողմից այդ իրավունքներին հստակ գնահատականներ տալը՝ ՄԻՊ-ը հայտնեց որ միջազգային գործընկերների հետ հանդիպումները սկսում է միանգամից խնդիրենրն արձանագրելով և դրանց լուծման հնարավոր ուղիներ փնտրելով: Մանասյանը հայտնեց, որ սահմանամերձ բնակավայրերի մարդու իրավունքների խախտոմները արձանագրել է և ներկայացրել պետական մարմիններին՝ փորձելով որոշակի լուծումներ առաջարկել, որոնք ամփոփվել են և ներկայացվելու են պետական մարմիններին: «ՄԻՊ աշխատակազմը պատրաստ է ոչ միայն այդ արձանագրումները հանձնել պետական մարմիններին, այլև ակտիվորեն ներգրավվել այդ խնդիրներին լուծումներ գտնելու և նաև դրանք կյանքի կոչելու գործընթացում»,-հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ը:
Մանասյանը վստահեցրեց, որ մարդկանց սեփականության իրավունքի և հոգեբանական աջակցության խնդիրներն առաջնային ուշադրության կենտրոնում են գտնվելու՝ լուծումներ առաջարկելու տեսանկյունից: Լրագրողների հորդորով նա անդրադարձավ նաև ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ.
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին ԱԺ բեմից ուժով հեռացնելու փաստին: «Մեր քաղաքական և կենցաղային մշակույթը պետք է վերափոխվի և ուժի կիրառման համաչափության, մարդու իրավունքների կիրառման առումով մենք ՄԻՊ-ի աշխատակազմում արդեն լուրջ ուսումնասիրություն ենք իրականացնում և շուտով մեր մանդատի շրջանակներում հանդես կգանք ոչ թե զուտ հայտարարությամբ, այլև խնդրի լուծմանն ուղղված լուրջ քայլերով»,-վստահեցրեց Անահիտ Մանասյանը:
Աղբյուր` Panorama.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55