Շոտլանդիայի վարչապետ եւ Շոտլանդական ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Համզա Յուսաֆը երկուշաբթի օգտվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ իր առաջին հանդիպումից, որպեսզի նրանից պահանջի թույլատրել անկախության հանրաքվեի անցկացման լիազորություն։ Այս մասին տեղեկացրել է The Daily Telegraph թերթը։
Ինչպես տեղեկացրել է պարբերականը, Յուսաֆը վարչապետի հետ զրույցում հույս է հայտնել, որ նա «կհարգի Շոտլանդիայի խորհրդարանի դեմոկրատական ձգտումները» եւ իրեն պլեբիսցիտի անցկացման լիազորություն կտա։ Մեծ Բրիտանիայից անկախությունը ՇԱԿ-ի հիմնական նպատակն է, որը վերահսկում է տարածաշրջանի խորհրդարանը 2007 թվականից։
Լոնդոնը հետեւողականորեն Էդինբուրգին մերժում է՝ չտալով այդ իրավունքը։ The Daily Telegraph-ի տեղեկացմամբ՝ Սունակն, ի պատասխան Յուսաֆի պահանջի, առաջարկել է հանրաքվեի փոխարեն միասին աշխատել Մեծ Բրիտանիայում կյանքի արժեքն իջեցնելու ուղղությամբ։ Հանդիպումը, ինչպես նշվել է հոդվածում, տեղի է ունեցել Բրիտանիայի վարչապետի խորհրդարանի գրասենյակում եւ տեւել է մոտ 20 րոպե։
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2014թ.։ Մասնակիցների 55 տոկոսը կողմ է եղել Էդինբուրգի եւ Լոնդոնի միջեւ միության պահպանմանը։ Սակայն Շոտլանդական ազգային կուսակցությունը վերջին տարիներին պնդում է երկրորդ քվեարկության անհրաժեշտությունը, քանի որ Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիությունից (Brexit)։ 2016թ. համազգային հանրաքվեով Շոտլանդիայի բնակչությունը դեմ հանդես եկավ Brexit-ին՝ չնայած Մեծ Բրիտանիան ընդհանուր առմամբ կողմ էր ԵՄ-ից դուրս գալուն։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47