Ապրիլի 25-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից հիշեցնում են, որ 2023 թվականի մարտի 31-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ պատգամավոր Մ.Ս.-ն ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն և խուլիգանական դրդումներով Հանձնաժողովի նախագահ Վ.Վ.-ի առողջությանը պատճառել է թեթև վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մաս (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը)): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47