ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1582 դպրոցական է մասնակցել: Նրանցից 68-ը ստացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 246-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից:
Սվաջյանը, շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և նրանց ծնողներին, հույս է հայտնել, որ նրանց հաջողությունները շարունակական կլինեն. «Վստահ եմ՝ սրանք ամենափոքր հաջողություններն են, որ դուք գրանցել եք և դեռ գրանցելու եք ձեր ուսումնառության և հետագա, ինչու ոչ, աշխատանքային գործունեության ընթացքում: Շնորհակալություն եմ հայտնում ձեր ուսուցիչներին, քանի որ նաև իրենց ջանքերով է պայմանավորված այս արդյունքը»:
Սվաջյանի խոսքով՝ գործընթացում ներգրավված ցանկացած մասնակցի ներդրումը շատ կարևոր է արդյունքների ապահովման տեսանկյունից: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն իր ցավակցությունն է հայտնել ֆիզիկայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ անվանի գիտնականի աշակերտները կշարունակեն նրա գործը և հիշատակը վառ կպահեն:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55