Տնտեսությանը նոր լիցքեր հաղորդելու համար հարկավոր է համագործակցել մասնավոր ընկերությունների հետ: Եթե փորձենք տեսակավորել տնտեսական դժգոհությունները, ապա կտեսնենք, որ դրանց թիրախում առավել հաճախ գտնվում է ոչ թե քաղաքացիական հասարակությունը, այլ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտները: Տարբեր հարցերի շուրջ վերջիններս կամ հանդես են գալիս դժգոհություններով, կամ էլ խնդրում կատարել որոշակի փոփոխություններ այս կամ այն հարցերում:
Ժամանակն է, որպեսզի մասնավոր սեկտորը գիտակցի, որ ինքը նույնպես «խաղի» մասնակից է և կարող է առաջարկել խաղի կանոններ:
Հայաստանում կայացել է մենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև վարչապետը: Վերջինս հետաքրքվել է գործարարների խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը և արտահանման աճին: Վարչապետը հորդորել է ընկերությունների ներկայացուցիչներին պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ և այն ներկայացնել կառավարություն:
Գործադիր մարմնի ղեկավարը կարևորել է տեխնոլոգիաների կիրառումը և պատրաստակամություն հայտնել օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողին այդ հարցում: Ինչ վերաբերում է գյումթերքների իրացմանը, ապա սպասվում է, որ կստեղծվի նոր շուկաներ որոնող ընկերություն, որը կհեշտացնի գործարարների գործը:
Քայլն արված է: Այժմ գնդակը մասնավոր ընկերությունների կիսադաշտում է: Լավ արդյունքների համար վերջիններս պետք է ներկայացնեն արդյունավետ և իրատեսական ծրագրեր:
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01