Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն «անհեթեթ» (չակերտները Tert.am-ի) է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությունը Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները
«Վճռականորեն հերքում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ արտահայտությունները, որոնք արել է ապրիլի 27-ի իր ելույթում հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետի տեղադրման մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
Բաքուն հայտնել է, որ «հայկական կողմի ցանկացած միջամտություն սեփական տարածքում [ադրբեջանական] սահմանային անցակետի բացմանը, որը Ադրբեջանի ներքին գործն է, ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և հակասում է այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը Պրահայում և Սոչիում, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին» (չակերտները Tert.am-ի):
«Հայկական կողմի այդպիսի հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանդարտությանը, այլև դիտավորյալ կերպով ուղղված են լարվածության ավելացմանը»,- նշված է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության տեքստում:
Նախարարությունն «անընդունելի և անհեթեթ» (չակերտները - Tert.am-ի) է որակել Փաշինյանի այն հայտարարությունը, որ «սահմանային անցակետի ստեղծումը հետապնդում է «էթնիկ զտումներ»։ «Գոյություն ունեն համապատասխան պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակիչների երկու ուղղություններով թափանցիկ, անվտանգ ու կանոնավոր երթևեկության համար», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Բաքվից հավելել են, որ ադրբեջանական կողմը երկխոսելու է «իր հայկական ծահում ունեցող բնակիչների հետ ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, իսկ երրորդ կողմերի միջամտությունն այդ հարցում անընդունելի է» (չակերտները - Tert.am-ի)։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55