Փաշինյանի որոշմամբ Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ, ռեժիսոր Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»: Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 25-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնի նախագահ /ՏԱԳՄՄՀԿ/, բեմադրիչ Արմեն Սաֆարյանը: Արմեն Սուրենի Սաֆարյանը ծնվել է 1958 թվականին Երևանում՝ նկարչի ընտանիքում: 1980 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, ապա ուսումը շարունակել Մոսկվայում՝ անցնելով տիկնիկային թատրոնների գլխավոր ռեժիսորների դասընթացները: 1988 թվականին կազմակերպել է ստվերների տիկնիկային թատրոնի թատերախումբը, իսկ 1989-1992 թթ. եղել է Գյումրու ՊՏԹ-ի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բեմադրիչը: 1992 թվականից մինչ իր մահը ղեկավարել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնը: 1999-2000 թվականներին հանդիսացել է Երևանի մարիոնետների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 2006 թվականին հիմնել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: 2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2019 թվականին՝ Հայաստանի գրողների միության «Հովհաննես Թումանյան» մեդալի, 2011 թվականին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման: Հեղինակել է 37 տիկնիկային հեռուսատաներկայացումներ, 2 ռադիոբեմադրություն, 56 տիկնիկային բեմադրություն, որոնց թվում «Մատնաչափիկը», «Դեկամերոն», «Խելոքն ու հիմարը», «Ամանորի հանդես», «Սատանան ու Բիթլիսցին», «Սագը», «Պույ-պույ մկնիկը», «Սասունցի Դավիթ», «Քեֆ անողի քեֆը չի պակսի», «Լեոնարդո դա Վինչիի առակները և հեքիաթները», «Կամակոր արքայադուստրը», «Զգուշացի՛ր, ականներ են», «Ներիր ինձ Տեր» և այլն։ Արմեն Սաֆարյանը ճանաչված էր նաև իբրև գրական երկերի թարգմանիչ. ռուսերենից հայերեն է թարգմանել «Բեմբի» հեքիաթը, հայերենից անգլերեն՝ Նահապետ Քուչակի «Հայրենները»:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45