«Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից հրապարակային առաջարկներ, պահանջներ հնչել են, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ»,- Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախրար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության մեխանիզմ ներդնել, Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից, և Ադրբեջանը միայնակ է սկսել վերահսկել միջանցքը, արդյո՞ք Երևանին այսպիսի առաջարկ հնչել է։ Միրզոյանն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել։
«Ավելին, մենք կարծում ենք, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է անխափան և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ։ Այն, ինչ Ադրբեջանն արել է և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է։ Մնացած ամեն ինչ, ինչ վերաբերում է և կարող է վերաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ ձևաչափով», - ասաց Արարատ Միրզոյանը։
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47