«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2008 թ. մայիսի 22-ի N 595-ն որոշման մեջ: Գերատեսչությունը նշում է` նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական և Քրեակատարողական օրենսգրքերի դրույթներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» վարչապետի 2022 թ. սեպտեմբերի 28-ի 1114-Ա որոշման հավելված N 3-ով հաստատված ցանկի 1-ին կետը: Կառավարության N 595-Ն որոշմամբ սահմանվում են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ձերբակալված, ինչպես նաև կալանքի դատապարտված զինծառայողներին կայազորային կարգապահական մեկուսարաններ ընդունելու կարգը և այլ հարաբերություններ:
Քրեական նոր օրենսգրքի 56րդ հոդվածով նախատեսվում է պատժի տեսակները, որում «կալանքը» որպես պատժատեսակ նախատեսված չէ և փոխարենը նախատեսվում է «կարճաժամկետ ազատազրկումը», իսկ Քրեակատարողական նոր օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, դատապարտված զինծառայողների նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող կայազորային կարգապահական մեկուսարանը:
Ուստի Քրեակատարողական նոր օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է կառավարության N 595-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն: Այսպիսով` որոշման նախագծի համաձայն, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում պահվելու են նաև կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44