«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթն իր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էր, որ իշխող ուժը սեփական վարկանիշը փրկելու նպատակով դիմել է մարզային «շրջագայությունների» օգնությանը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մարզային այցերի է գործուղել թիմի ներկայացուցիչներին։ Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, չնայած կարճ ժամանակահատվածին, Նիկոլ Փաշինյանը որոշակի «եզրահանգումներ» է կատարել. կարճ ասած՝ նրան այդ այցերի արդյունքներն ընդհանրապես դուր չեն եկել, ավելին՝ լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսացել:
Ավելին, նրան զեկուցվել է, որ տեղերում քպականներին շատ վատ են ընդունում, և թեպետ վերջիններս ցույց են տալիս, թե «ընտիր հանդիպումներ» են ունենում, պարզվում է, որ հիմնականում հանդիպում են սեփական թիմի անդամներին: Հենց դրանով պայմանավորված՝ Փաշինյանն ինքն է որոշել անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ազգաբնակչության հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը նման քայլի է գնում, քանի որ իրեն ներկայացված սոցհարցումների տվյալները խոսում են վարկանիշի լրջագույն՝ գրեթե անփրկելի անկման մասին։ Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաև, որ իշխող թիմի ներսում նույնպես լուրջ անհանգստություններ ու մտահոգություններ կան հնարավոր կտրուկ ու շրջադարձային զարգացումների հետ կապված։ Ավելին, մի շարք քպականներ այդ մասին նաև բարձրաձայնել են «նեղ շրջանակում» ։
Այս ամենի կոնտեքստում հետաքրքիր է օրերս տարածված տեղեկությունը ՔՊ-ի՝ հունիսին Դիլիջանում սպասվող քաղաքական համաժողովի մասին։ Մեր իշխանական աղբյուրը փոխանցում է, որ սա Փաշինյանի կողմից ներթիմային հանգստություն ապահովելու հնարք է, որով փորձում է ցույց տալ, թե ամեն ինչ վերահսկողության տակ է և անհանգստանալու, առավել ևս մտահոգվելու ոչ մի առիթ չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03