Թեհրանի համալսարանը Մոսկվայի Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետի հետ գիտահետազոտական արբանյակ կստեղծի։ «Սպուտնիկ-Արմենիա»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնել է Թեհրանի համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամմադ Մողիմին։
«Մենք պայմանավորվել ենք, որ աշխատանքները կսկսվեն երկու շաբաթից, որպեսզի մոտ ապագայում կարողանանք համատեղ գիտահետազոտական արբանյակ ուղարկել ուղեծիր։ Ֆինանսական հարցերի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել», - Մողիմիի խոսքը մեջբերում է «IRNA» գործակալությունը։
Խոսելով երկու երկրների համագործակցության և Ռուսաստանի ու Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նա անդրադարձել է ուսանողների և դասախոսների փոխանակման մասին համաձայնագրին, որի իրականացումը կսկսվի մեկ ամսից:
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ապրիլի 27-28-ը անցկացվել է Ռուսաստանի և Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակում թեմատիկ նստաշրջաններ են անցկացվել, որոնց ընթացքում կրթության և գիտության ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47