Ապրիլի 13-ին ՀՀ Աժ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ «Եռաբլուր» պանթեոն է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել վերջին օրերին հայրենքի պաշտպանության համար նահատակված քաջ հայորդիների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել զինվորների շիրիմներին: Տեղեկացնենք, որ հույն պատգամավորն օրեր առաջ եղել է Արցախում եւ, ինչպես ինքն է նշել, այն, ինչ տեսել եւ լսել է ազերիների վայրագությունների մասին դեռ երկար կմնա իր հիշողություններում: Տիկին Կանելլին անթույլատրելի է համարել այն, որ 21-րդ դարում խորհրդարանականի, այն էլ ԵԽԽՎ պատգամավորի այցը Լեռային Ղարաբաղ կարող է ջղաձգումներ առաջացնել որեւէ երկրի մոտ:
Այնուհետեւ Գարիֆալիա Կանելլին լրագրողներին տված հարցազրույցում իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին: Հույն պատգամավորը նշել է, որ իր այցն Արցախ պարտադիր էր, քանի որ լինելով այնտեղ՝ ականատես է եղել արբեջանական ձեռագրին: Իր խոսքում հույն պատգամավորն ապրիլյան պատերազմը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլեւ՝ աշխարհում եւ ընդգծել, որ եթե մարդն ապրում եւ արարում է սեփական հայրենիքում, ապա պաշտպանության համար մղվող պայքարը միանգամայն արդարացի է: Տիկին Կանելլիին փաստել է, որ իրենք իրենց հնարավորության սահմանում կանեն հնարավորը, որպեսզի այլեւս կյանքեր չզոհաբերվեն ու «Եաբլուր» պանթեոնի տարածքն այլեւս չընդլայնվի:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44