«Քաղաքացիները կարևոր հարց են բարձրացնում թոշակներ նշանակելու գործընթացում արխիվից պահանջվող որոշ փաստաթղթերի ձեռքբերման հետ կապված»,-կատռավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա հիշեցրեց, որ կառավարությոն 2011 թ.-ի 665 որոշմամբ՝ 1992-2003թթ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատելու կամ գյուղատնտեսական հողերի սեփականատեր լինելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվում է սոցիալական վճար կատարելու մասի ծառայության կողմից տված տեղեկանքով կամ այդ փաստը հաստատող վճարման անդորագրի ներկայացման դեպքում: Կյուրեղյանը հայտնեց, որ շատ քչերն են պահպանել այդ վճարման անդորագրերը և արդյունքում պետք է ծառայության տեղեկանքները ներկայացվեն, որոնք արխիվներին հանձնված գրանցամատյաններում են: Պատգամավորի խոսքով՝ արխիվների հետ գործարքից խուսափելու համար շատ սոցծառայություններ պահանջում են այդ անդորագրերը ներկայացնեն:
«Քաղաքացին արխիվից պետք է ինչ-որ փաստաթուղթ ստանա, որը պետք է փաստի սոցվճարի առկայության մասին և այն պետք է ստաժի մեջ հաշվարկվի»,-ասաց պատգամավորը և հարցրեց, թե ո՞վ է դիմում արխիվին՝ քաղաքացին, թե սոցիալական ծառայությունը, ի՞նչ ժամանակ է այն պահանջում, քանի որ եթե խախտվի սահմանված 3-ամսյա ժամկետ, ապա քաղաքացին կորցնում է այդ ժամանակահատվածի թոշակը: Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ այդ փաստաթուղթը պետք է տարբեր թոշակները ձևակերպելու համար և ներկայացվում է միասնական սոցիալական ապահովության ծառայության գրասենյակներ, որպեսզի թոշակի իրավունքը հաստատվի: Նախարարը հաստատեց, որ հաճախ այդ տեղեկատվությունը պահպանված չէ արխիվներում, կամ թվայնացված չեն:
«Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների զանգերի միջոցով փորձում ենք արագացնել այդ գործընթացը»,-հայտնեց Մկրտչյանը և հիշեցրեց, որ եթե բոլոր պահանջվող փաստաթղթերով է դիմում քաղաքացին, ապա այդ ժամկետ չի համարվում անցած: Ընդդիմադիր պատգամավորը չհամաձայնեց նախարարի հետ և բերեց օրինակ. «Կուրթան համայնքի բնակիչ Համլետ Խարազյանը նշում է, որ ինքը փետրվարից դիմել է թոշակի ստացման իրավունքի համար, բայց նրա փաստաթղտերի և արխիվում գոյություն ունեցող ինչ-որ փաստաթղթերի համեմատության անհրաժեշտություն է առաջացել և այդ երեք ամիսն լրանում է, այդ դեպքում ինչ անի այդ քաղաքացին»: Նախարարաը հայտնեց, որ շատ դեպքերում կեղծվում են տարիներն շարունակ աշխատելու վերաբերյալ այդ տեղեկանքները, իսկ պատգամավորի հիշատակած մասնավոր դեպքով խնդրեց գրավոր դիմել:
Աղբյուր` Panorama.am
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01