ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբի, որպեսզի մի շարք խորհրդակցություններ անցկացնի Սուդանի և տարածաշրջանի իրադրության շուրջ: Նման տեղեկություն է հայտնել Քենիայի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով կաբինետի քարտուղար (նախարար) Ալֆրեդ Մութուան։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Երկօրյա այցով Քենիա է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նրա օրակարգում են Սուդանի անվտանգության և հումանիտար իրադրության հարցերը», – հայտնել է Մութուան Twitter-ում։
Արտգործնախարարը տեղեկացրել է, որ Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն բանակցություններ կվարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Ապրիլի 21-ին Ռուտոն հայտարարել էր, որ Քենիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնելու Սուդանի հակամարտությունում։ Նա ընդգծել էր, որ իր երկիրն ունի խաղաղության հաստատման և քաղաքական հակամարտությունների կարգավորման արդյունավետ աջակցման մեծ փորձ, այդ թվում՝ տարածաշրջանային մակարդակով։ Զարգացման միջկառավարական կազմակերպության (IGAD) գագաթնաժողովն ապրիլի 16-ին որոշել է հնարավորինս շուտ Սուդան ուղարկել Ջիբութիի, Քենիայի և Հարավային Սուդանի նախագահներին՝ հակամարտող կողմերի հաշտեցման համար։ Առայժմ նրանք չեն կարողացել սկսել իրենց առաքելությունը: IGAD-ն աֆրիկյան ութ երկրների տարածաշրջանային կազմակերպություն է: Այն միավորում է Ջիբութին, Քենիան, Սոմալին, Սուդանը, Ուգանդան, Էրիթրեան, Եթովպիան և Հարավային Սուդանը։ Իր հերթին, Աֆրիկյան միությունը միջազգային հանրությանը կոչ է արել համակարգել ՄԱԿ-ի և IGAD-ի միջոցով Սուդանում հաշտության հաստատման ջանքերը: Սուդանում իրադրությունը սրվել է բանակի հրամանատար, Ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» ղեկավար, Ինքնիշխան խորհրդում ալ-Բուրհանի տեղակալ Մուհամեդ Համդան Դագալոյի (Հեմեթի) միջև տարաձայնությունների պատճառով: Երկրի երկու ռազմական կառույցների միջև հիմնական հակասությունները կապված են միացյալ զինված ուժերի ձևավորման ժամկետների և մեթոդների հետ: Ապրիլի 15-ից նշված երկու կառույցների միջև բախումներ են ընթանում մայրաքաղաք Խարթումում և դրա մերձակա քաղաքներում: Կողմերի միջև մեկ շաբաթով հրադադար է հաստատվել: Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտերի սկսվելուց ի վեր երկրում զոհվել է ավելի քան 600 մարդ:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55