ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեզ համար շատ կարևոր ու լուրջ գործընկեր է, որի հետ տարիների արդյունավետ համագործակցություն ունենք: Մենք պատրաստ ենք համատեղ քննարկել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող միջոցառումների շրջանակը՝ համագործակցության հեռանկարները հասկանալու և ընդլայնելու համար, քանի որ ծրագրում սահմանվել են շատ հավակնոտ թիրախներ: Մենք բարձր ենք գնահատում ենք մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ջանքերը ռազմավարական այս փաստաթղթի նախագծման և մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության համար»: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացված ծրագրերը, մասնավորապես՝ հեռավար ուսուցման հարթակը, որի ներդրման անհրաժեշտությունն առաջնային էր դարձել 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի ժամանակաշրջանում: Հարթակն այժմ ուղղված է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելուն: Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության մշակած կրթական բարեփոխումների նախագիծը: Նա նաև վերահաստատել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պատրաստակամությունը՝ աջակցելու ինչպես տեխնիկական և մեթոդական հարցերում, այնպես էլ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացմանը: Նա նաև նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել առավել խորացնելու կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունը՝ լավագույնս արձագանքելու հանրակրթության ոլորտի մարտահրավերներին և լուծելու առկա խնդիրները:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47