Ահազանգ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին. դատապարտյալի նկատմամբ կիրառվել է տույժ` պատժախուց տեղափոխելու տեսքով, սակայն առողջական վիճակով պայմանավորված, նա չի կարող պահվել պատժախցում: Փաստաբանը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն առողջական խնդիրների հիմքով իր պաշտպանյալի նկատմամբ տույժի կիրառումը հետաձգելու և նրան պատժախցից դուրս բերելու հարցում: ՄԻՊ-ից հայտնում են, որ նրա մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցք, անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, իսկ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի ներկայացուցիչներն առողջական վիճակի գնահատում իրականացնելու նպատակով նրան չեն այցելել. փաստաբանի պնդմամբ՝ իր վստահորդը չի կարող պահվել պատժախցում: Բարձրացված խնդիրը պարզելու նպատակով, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և քրեակատարողական հիմնարկի արդյունավետ համագործակցության արդյունքում, դատապարտյալը ստացել է անհրաժեշտ բուժզննում, այնուհետև բժշկի եզրակացության հիման վրա ցուցվել են լրացուցիչ հետազոտություններ։ Արդյունքում, տույժի կիրառումը հետաձգվել է, և վերջինս դուրս է բերվել պատժախցից: Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքման և խնդրի արդյունավետ լուծման համար։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55