Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի համար, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ TRT World-ի համար հոդվածում թուրք պաշտոնյան հույս է հայտնել, որ «պատմական թշնամանքների վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար»:
«Սակայն մենք պետք է նկատի ունենանք ստեղծված նուրբ իրավիճակը։ Չնայած հակամարտությունը ներկայում սառեցված է, ռազմական գործողությունների մեջ նորից ընկնելու վտանգը մեծանում է, որքան երկար ժամանակ է պահանջվում համաձայնագիրը (նկատի ունի հայ-ադրբեջանական կարգավորման համաձայնագիրը-Tert.am) կնքելու համար», - ասել է նա:
Աքարի խոսքով՝ երկու «խնդիր» (չակերտները՝ Tert.am) Անկարային և Երևանին խանգարել է նորմալ հարաբերություններ զարգացնել Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից ի վեր։ Դրանցից մեկը, ըստ նրա, առաջին Արցախյան պատերազմն էր, մյուսը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր տեսակետները:
Աքարի խոսքով՝ Թուրքիան հավատարիմ է մնում այն համոզմանը, որ թուրք և հայ ժողովուրդները, որոնք «հանդուրժողականության և խաղաղության մեջ ապրելու երկար պատմություն ունեն» (չակերտները՝ Tert.am), կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա՝ չնայած մարտահրավերներին։
«Եթե տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրները որոշեն ներդրումներ կատարել խաղաղության համար, ապա քաղաքական և տնտեսական շահաբաժինները մեծ կլինեն ամբողջ տարածաշրջանի համար: Թուրքիան կցանկանար, որպեսզի երրորդ երկրները, ներառյալ Արևմուտքում իր դաշնակիցները, կամ օգնեին այս նոր ըմբռնմանը, կամ գոնե զգուշանային պատմական վեճը քաղաքականացնելու և ռազմական գործողությունները հավերժացնելու ջանքերից», - ասել նա:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47