ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներին համատեղ իրականացվող մեծածավալ աշխատանքների համար և նշել. «ԿԶՆԱԿ-ի դերը կրթության բովանդակային գործընթացում շատ մեծ է, ինչը յուրաքանչյուրիս համար մեծ պատասխանատվություն է, բայց նաև հնարավորություն՝ բովանդակության և որակական փոփոխությունների վրա դրականորեն ազդելու առումով»:
Ըստ նախարարի՝ Տավուշի մարզում իրականացված հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ բոլոր փոփոխությունները գալիս են համբերատար և հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչը պետք է կրկնապատկել առաջիկայում՝ 2023 թ. սեպտեմբերից չափորոշիչների փուլային ներդրմամբ: «Միասին շատ կարևոր գործընթացի շատ կարևոր փուլում ենք. սեպտեմբերից դրվելու է չափորոշիչների փուլային ներդրման սկիզբը: Ցանկանում եմ ընդգծել, որ նախապատրաստական աշխատանքների որակը շատ ավելի կարևոր է, որպեսզի կարողանանք գործնական փուլում խուսափել մեզ արդեն ծանոթ խնդիրներից ու դժվարություններից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանն ընդգծվել է վերապատրաստումների ընթացքում արձանագրված խնդիրների լուծման մեթոդաբանության մշակման, աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություների, նոր առաջարկների անհրաժեշտությունն ու իրականացման կարևորությունը: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ իրականացվող աշխատանքների ծավալը հնարավոր է կրճատել՝ մենթոր դպրոցները զարգացնելով, ինչը հնարավորություն կտա խնայել ռեսուրսները և սերտացնել դպրոցների միջև կապը: Հանդիպման ընթացքում աշխատակիցները նախարարին են ուղղել ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ներկայացրել ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները:
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01