«Մենք լուրջ խնդիր ունենք, մեր փոսալցման շինարարների հետ, հատկապես՝ 2-ի, որոնք միասին տարել են 10 լոտ և թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով չեն կարողանում ամբողջ ծավալով, մի քանի խմբերով աշխատանք իրականացնել»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
Վարչության պետի պաշտոնակատարը հայտնեց, որ այդ ընկերությունները չունեն համապատասխան տեխնիակական միջոցներ և ասֆալտ ներկրելու համար գործընկեր գործարաններ:
«Մենք սկզբնական շրջանում նրանց կցեցինք մեր այն գործընկերներին, որոնք ունեն ասֆալտի գործարաններ, բայց այստեղ էլ խնդիր է առաջանում, չենք կարող իրենց գործը մենք իրականացնել: Արդեն մեկի մասով ունենք 3 նկատողություն, որ արդեն ծանուցում է լինելու պայմանագրի խզման, և մյոսի մասով ունենք մեկ նկատողություն և հերթական նկատողություններից հետո պայմանագրերի լուծումի է գնալու»,-հայտնեց Գրիգորյանը և, տեղեկցնելով որ որոշ վարչական շրջաններում փոսալցման աշխատանքներն դեռ չեն էլ սկսվել, հավելեց, որ գնալու են պայմանագրերի լուծարման:
Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ինչո՞ւ մրցույթի տեխնիական առաջադրանքում չի եղել դրույթ, որ հավակնող կապալառուն պետք է ուեննա ասֆալտի գործարան:
«Որպեսզի փոսը փորելուց հետո չգնան 10 օր մտածեն, թե ինչ անեն այդ ասֆալտի հետ, նոր 11-րդ օրը բերեն կամ չբերեն՝ այդ ասֆալտը վերականգնեն: Այսինքը մենք 10, 15, կամ 20 օր պետք է այդ փոսերով գնանք, մինչև ինքն իր հարցրեը լուծի»,-հայտարարեց Ավինյանը և հավելեց, որ գործարան ունեցող ընկերությունը պետք է զբաղվի այդ ծավալի աշխատանքներով:
Խորեն Գրիգորյանը պատասխանեց, որ «Գնումների մասին» օրենքը թույլ չի տալիս հավելյալ պայմաններով ծանրաբեռնել հայտը, մրցակցություն ապահովելու համար:
«Ուզում եմ հասկանալ՝ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանո՞ւմ է քաղաքականություն որոշի: Որովհետև մենք ուզում ենք, որ փոսերը քանդվեն և միանգամից դրանից հետո փոսալցվեն՝ նույն օրը: Պետք էլ չէ, որ տեխնիկական առաջադրանքում պետք է գործարան լինի, այլ պետք է գրվի, որ փոսերը քանդման նույն օրը պետք է լցվեն, հետևապես կմասնակցեն այն ընկերությւոնները, որոնք որ այդ հնարավորությունն ունեն»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ նման հնարավորություն չունեցող ընկերությունները չեն մասնակցի մրցույթին, քանի որ կհասկանա որ տույժերի կենթարկվեն:
Քաղաքապետի գնումների վարչության պետը հաստատեց, որ կարող են մրցույթի տեխնիկական առաջադրանքում նման կետ ավելացնել:
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01