Եվրահանձնաժողովն առաջին անգամ պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարող 7 չինական ընկերությունների։ Սարքավորումներն, ըստ թերթի, կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Երկուշաբթի՝ մայիսի 8-ին, այս մասին հաղորդել է Financial Times-ը: Նրա տվյալներով՝ ԵՄ անդամ երկրները առաջիկա օրերին կդիտարկեն ցուցակը։ Այդ ընկերություններից մի քանիսն արդեն հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, սակայն Եվրամիությունը մինչ օրս խուսափել է Պեկինի հետ առճակատումից՝ համաձայնելով, որ ՉԺՀ-ի կողմից Մոսկվային ուղղակի զենք վաճառելու ապացույցներ չկան, գրում է թերթը։ «Հաշվի առնելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրի համար էլեկտրոնային բաղադրիչների առանցքային դերը Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին աջակցելու համատեքստում, տեղին է ներառել (պատժամիջոցների ցանկում) երրորդ երկրների որոշ սուբյեկտների, որոնք շրջանցում են առեւտրային սահմանափակումները, ինչպես նաեւ ռուսական առանձին ձեռնարկությունների, որոնք զբաղվում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար էլեկտրոնային բաղադրիչների մշակմամբ, արտադրությամբ եւ մատակարարմամբ»,- մեջբերում է FT-ն պատժիչ միջոցների վերաբերյալ Բրյուսելի առաջարկը։ Պատժամիջոցների ցանկը պահանջում է Եվրամիության 27 պետությունների միաձայն հավանությունը՝ նախքան դրա ուժի մեջ մտնելը։ Բացի այդ Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել որոշ իրանական ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են անօդաչուների արտադրությամբ եւ մատակարարմամբ Ռուսաստան, նշում է հրատարակությունը։ Միեւնույն ժամանակ Բրյուսելը, խոչընդոելով նավթի անօրինական արտահանմանը, առաջարկում է նավթայի տանկերներին, որոնք առանց հիմնավոր պատճառի թաքցնում են իրենց գրանցման նավահանգիստը, արգելել մտնել ԵՄ նավահանգիստներ։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47